00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Քրիստինե Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին
Բաժանորդագրվել
Քրիստինե Գրիգորյանը Լին Թրեյսիի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ միջազգային գործընկերները տեղում ծանոթանան Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Քրիստինե Գրիգորյանը դեսպանին թարմ տեղեկություններ է հայտնել Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ։
Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործություններին` շեշտելով, որ Ադրբեջանը հայատյացության համակարգային քաղաքականության է վարում։
© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին
Защитник прав человека Кристинне Григорян приняла посла США в Армении Линн Трейси (20 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ու դեսպանատան ներկայացուցիչներին
Գրիգորյանն ԱՄՆ դեսպանին է փոխանցել սեպտեմբերի 16-ի ՄԻՊ արտահերթ զեկույցի տպագրված տարբերակը, որում վերլուծված են ադրբեջանական հարձակման ընթացքում և դրա արդյունքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը։
ԱՄՆ դեսպանը կարևորել է, որ հարձակման առաջին իսկ օրերին ՄԻՊ-ը տեղեկություններ է տրամադրել գործընկերներին և պատշաճ ջանք ներդրել հավաքագրված տվյալների ստուգման ուղղությամբ։
Գրիգորյանը նաև ներկայացրել է սեպտեմբերի 17-ին ՄԻՊ փաստահավաք թիմերի կողմից Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի՝ հարձակումից տուժած համայնքներ կատարած այցերի հետևությունները։
ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծել է, որ չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները տեղում ծանոթանան իրավիճակին, զրուցեն մարդկանց հետ ու պատկերացում կազմեն ադրբեջանական զինված հարձակման մարդկային ու հոգեբանական հետևանքների մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0