00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ում աշխատող ու սովորող հայաստանցիների թիվը 2015-ից հետո կրկնակի ավելացել է. Վոլվաչ

© Sputnik / Aram NersesyanՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը
Բաժանորդագրվել
ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը երկու երկրների միջև գրանցված առևտրատնտեսական ցուցանիշների աճը «պատմական» ու «աննախադեպ» է համարում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. 2022թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ–ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը` համեմատության համար նշելով, որ 2021թ-ի ամբողջ տարվա աճը` 2020թ-ի նկատմամբ կազմել է 42 տոկոս։
«Փոխադարձ առևտրի 1.5 անգամյա աճը բավական լուրջ ցուցանիշ է: Ոչ մի հոռետեսական կանխատեսում, որ փորձում էին մեզ պարտադրել հանրահայտ խոշոր ֆինանսական ինստիտուտները, այսօրվա դրությամբ ոչ միայն չեն իրականանում, այլև հակառակը` ՌԴ–ի հիմնական վստահելի առևտրային գործընկերները շոշափելի առավելություն ու նախապատվություն են ստանում, որի արդյունքում նաև տնտեսության ու առևտրի լրացուցիչ աճ է լինում»,– ասաց Վոլվաչը։
Գրանցված աճը ռուսաստանցի պաշտոնյան բնորոշեց որպես «պատմական» ու «աննախադեպ»` միաժամանակ նշելով, որ ձեռքբերումը կառավարելու և պահպանելու համար անհրաժեշտ է զարգացման նոր ծրագրեր մշակել ու շարունակել զարգացնել տնտեսական հարաբերությունները ոչ միայն երկու երկրների, այլև առանձին շրջանների մակարդակով։
Պաշտոնյան նաև շեշտեց, որ 2015–ից` ԵԱՏՄ–ին ՀՀ անդամակցությունից սկսած մինչև 2021թ–ը, անգամ կորոնավիրուսային համաշխարհային անկման ֆոնին, Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը կրկնակի ավելացել է։ Կրկնակի ավելացել է նաև ՌԴ–ում Հայաստանից աշխատանքային միգրանտների, ինչպես նաև ՌԴ բուհերում սովորող հայաստանցի ուսանողների թիվը։
«Այսօր առավել քան պարզորոշ է, թե ինչ է տալիս եվրասիական ինտեգրացիան։ Բավական է, որ արտաքին քաղաքական, առևտրատնտեսական պայմանները փոքր–ինչ փոփոխվեն, որ ռեգիոնալ ինտեգրացիան սկսի առավել ցայտուն կերպով դրսևորվել»,– ասաց Վոլվաչը։
Նա նաև շեշտեց, որ ԵԱՏՄ–ն նաև միության անդամ չհանդիսացող գործընկերներ ունի, որոնց հետ ևս Հայաստանը միության առաջարկած արտոնյալ պայմաններում հնարավորություն է ստանում առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու։
Տնտեսական հարաբերությունների ու առկա իրավիճակի վրա Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր ազդեցության մասին հարցին ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալն այսպես պատասխանեց. «Կան համագործակցության շատ ավելի երկարաժամկետ ու գլոբալ հեռանկարներ, որոնց վրա անգամ այդ սարսափելի, ողբերգական իրադարձությունները սկզբունքորեն ի զորու չեն ազդել»։
Հիշեցնենք` սեպտեմբերին 19-ին Երևանում կայացել է «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» 9-րդ համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, իրականացվող և նախատեսվող նախագծերի, կրթական նախագծերի, արտաքին առևտրի Համառուսաստանյան ակադեմիայի փոխգործակցությանը նվիրված միջոցառումներ։
Լրահոս
0