00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Հիշեցվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Անկախության հանրաքվեին մասնակցած 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը կողմ է քվեարկել ԽՍՀՄ-ի կազմից դուրս անկախ Հայաստան ունենալու վերաբերյալ հարցին։
Անկախության տոնը և վտանգված անկախությունը. Հայաստանը կարող է «կոտրած տաշտակի առաջ կանգնել»
«1991-ի սեպտեմբերի 21-ին Այո ասած սերունդը լիուլի և արժանապատիվ կրեց այդ պատասխանատվությունը՝ իր ուսերին կրելով պատերազմի, տնտեսական դժվարությունների, սոցիալական հուսահատության ծանրությունը: Եվ այսօր Հայաստանի անկախության 31-րդ տարեդարձի օրը նախևառաջ իմ խոնարհումի ու ակնածանքի խոսքերն եմ ուզում ասել այդ սերնդին, առաջին հերթին մեր այն նահատակներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Անկախության, հանուն Պետականության, այն մարդկանց, ովքեր նորանկախ երկրի կոչով սեփական կյանքն ու բարեկեցությունը զոհաբերելով են նաև Այո ասել Անկախությանը»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Վարչապետը շեշտում է՝ 1991 թվականի հանրաքվեն տեղի է ունեցել, բայց չի ավարտվել և Անկախության հանրաքվեն տեղի է ունենում այսօր:
«Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակներն «Այո» են ասել Անկախությանը և շատ կարևոր է, որ նրանց կորստի դառնությունից մեր ծնկները չծալվեն: Սահմանին աներեր կանգնած զինվորը «Այո» է ասում Անկախությանը և չափազանց կարևոր է, որ նրա «Այո»-ն իր արձագանքը գտնի ոչ միայն մեր սրտերում, այլև մեր գործերում:
Եվ կարևոր է, որ Անկախությանը ասենք «Այո», Ինքնիշխանությանը ասենք «Այո», ժողովրդավարությանն ասենք »Այո» և այդ «Այո»-ն, ըստ անհրաժեշտության, վերահաստատենք 29 հազար 800 քառակուսի կիլոմետրանոց Պետություն-Հայրենիքի այն հատվածում, որտեղ այդ «Այո»-ն ամենաշատն անհրաժեշտ կլինի»,-նշված է շնորհավորական ուղերձում:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է Անկախության օրը։ Նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով։
Այլ միջոցառումներ պլանավորված չեն
Լրահոս
0