Լիբանանի բանկերը փակ կմնան անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով

© AFP 2022 / IBRAHIM AMROԼիբանանյան բանկերից մեկի մոտ հավաքված մարդիկ
Լիբանանյան բանկերից մեկի մոտ հավաքված մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
Լիբանանյան բանկերից մեկի մոտ հավաքված մարդիկ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լիբանանյան բանկերի ասոցիացիան որոշումը կայացրել է իշխանության հետ ինտենսիվ շփումներից հետո:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լիբանանի բոլոր բանկերը անորոշ ժամանակով փակ կմնան բաժանմունքների գրավման հետ կապված միջադեպերից հետո: Այս հայտարարությունն արել է Լիբանանյան բանկերի ասոցիացիան։
«Սպառնալիքների պատճառ դարձած սադրանքի պահպանվող մթնոլորտի պայմաններում բանկերը ստիպված փակ կմնան, քանի որ պետության և անվտանգության մարմինների կողմից աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման վերաբերյալ որևէ միջոցառում չի իրականացվում և այդ մասին նույնիսկ հավաստիացումներ չկան»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է իշխանությունների հետ ինտենսիվ շփումներից հետո։
Հիշեցնենք` զայրացած ավանդատուները, որոնք պահանջում են վերադարձնել իրենց գումարները, անցյալ շաբաթ գրավել էին բանկերի առնվազն տասը մասնաճյուղեր, ավանդատուներից ոմանց հաջողվել էր ստանալ իրենց ավանդների գումարները։
2019 թվականից ի վեր Լիբանանի բանկային համակարգը ճգնաժամի մեջ է։ Բանկերը արտարժույթի սղության պատճառով հրաժարվում են քաղաքացիների ավանդներից գումար տրամադրել «հուսալի» արժույթով` նրանց առաջարկելով միջոցներ ստանալ լիբանանյան ֆունտներով, ընդ որում` «սև շուկայից» զգալիորեն ավելի ցածր փոխարժեքով:
Բեյրութի բանկում պատանդներ վերցրած ավանդատուն հրաժարվել է առաջարկված 10 հազար դոլարից
Լրահոս
0