Միջազգային հանրության հստակ գործողությունները կարևոր են. ՀՀ գլխավոր դատախազը` Շմիդտին

© Photo : official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն  ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աննա Վարդապետյանը շեշտել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։
Դատախազությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վարդապետանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:
ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու համատեքստում Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը:
Լրահոս
0