Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված է նաև ավիացիան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։ Հրդեհի բռնկման պատճառն էլ դեռ հայտնի չէ։
Թուրքիայի առողջարանային Մարմարիսում անտառային հրդեհը մարելու համար 14 ինքնաթիռ և 35 ուղղաթիռ է ներգրավված:
Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը։
«14 ինքնաթիռ, 35 ուղղաթիռ և 472 հրշեջ շարունակում են պայքարել կրակի դեմ», - ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բռնկումը սկսվել է Յալանչիբոգազի անտառային զանգվածում: Կրակի տարածմանը նպաստել է քամին։
Լրահոս
0