Թուրքիայում ռուսական ուղղաթիռ է կործանվել, երկու ռուսաստանցի է մահացել. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական հրշեջ ուղղաթիռը կործանվել է Դենիզլիում։ Օդանավը Թուրքիա էր մեկնում Մարմարիսում բռնկված հրդեհը մարելու համար:
Թուրքիայում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու ռուսաստանցի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Aydınlık» թերթը։
«Նախնական տվյալով՝ ռուսական արտադրության հրշեջ ծառայության ուղղաթիռում գտնվող 7 հոգուց 2-ը մահացել են, 5-ը` վնասվածքներ ստացել։ Պարզվել է, որ վթարի հետևանքով զոհվել են ինժեներ Ալեքսանդր Յակովլևը և տեխնիկ Ալեքսեյ Վոլկովը: Ռուսաստանի քաղաքացիներ կապիտան-օդաչու Իլյա Իվսենկոն, երկրորդ օդաչու Եգոր Տուրկովը և տեխնիկ Գեորգի Օնուչինը, Թուրքիայի քաղաքացի օդաչու Օմեր Կաան Չաքըրը և անտառային տնտեսության գլխավոր վարչության ներկայացուցիչ Քենան Էրդեմը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ»,-հայտնել է պարբերականը։
Մարմարիսում բռնկված հրդեհը մարելու մեկնած, ՌԴ-ին պատկանող հրշեջ ուղղաթիռը վթարի է ենթարկվել Դենիզլիում։
Լրահոս
0