00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Արհեստական խոչընդոտներ են ստեղծում. Զոհրաբյանը` զոհվածների նույնականացման գործընթացի մասին

© Sputnik / Asatur YesayantsԶինվորական սաղավարտներ
Զինվորական սաղավարտներ - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Զինվորական սաղավարտներ
Բաժանորդագրվել
Ըստ ընթացակարգի` այն ծնողները, որոնք կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով, միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ծնողներին պատկան մարմինները չեն տեղեկացնում, թե ինչ ընթացակարգով պետք է դիահերձարանում ճանաչեն իրենց զավակների մարմինները։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել, և անվտանգության աշխատակիցները ծնողներին թույլ չեն տալիս դիահերձարան մուտք գործել իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 32 հայ զինծառայողի դի։ Փոխանցված մարմինների ընդհանուր թիվը 127 է։
«Դիերի մեծ մասը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան, և երկու օր է` բազմաթիվ ծնողներ փորձում են դիահերձարան մտնել իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։ Հանրապետության բոլոր դիահերձարանները, որտեղ տեղափոխվել են տղաների դիերը, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից, և ծնողներն առանց քննիչների ուղեկցության չեն կարող դիակի ճանաչում իրականացնել»,– գրել է նախկին պատգամավորը։
Զոհրաբյանը խոսել է դատաբժշկական կենտրոնի պատասխանատուների հետ և ծանոթացել ընթացակարգին։
Հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարվել են և ուղարկվել Ուլնեցու կենտրոն՝ զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման հանձնաժողով։
Այն ծնողները, որոնք կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։
«Ցավոք, տղաների մարմիններ կան, որ անճանաչելի են, և ԴՆԹ նույնականացում պիտի արվի։ Սակայն բազմաթիվ ծնողներ ասում են, որ իրենց որդու մարմնի վրա կան հատուկ նշաններ՝ սպի, դաջվածք, որով կարող են ճանաչել որդու դիակը։ Ինձ փոխանցեցին, որ եթե դեմքով հնարավոր չէ նույնականացնել, սակայն հարազատները կարող են մարմնի վրա եղած հատուկ նշաններով ճանաչել իրենց որդիներին, կրկին Ուլնեցու կենտրոնին պիտի տեղեկացնեն, և ինձ վստահեցրին, որ անմիջապես քննիչի ուղեկցությամբ նրանց կտանեն դիահերձարան»,–նշել է նա։
Զոհրաբյանը շեշտել է, որ պատկան մարմինները պետք է այդ պարզ ընթացակարգի մասին ծնողներին տեղեկացնեն, որպեսզի Արմավիրից, Շիրակից, Երևանից կամ այլ բնակավայրից նրանք չհասնեն Մարտունի, Մեծամոր, և անվտանգության աշխատակիցը նրանց չթողնի մտնել դիահերձարան։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0