00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռաբլուրի դեպքը խթան կդառնա՞. արևմտամետ ՀԿ-ները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը

© Photo / official site of the Prime minister of RAՎահե Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը
Վահե Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Վահե Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Արևմտամետ ՀԿ-ների արձագանքն ուշադրություն է գրավում նաև այն պատճառով, որ նրանք ավանդաբար համարվում էին և շարունակում են համարվել գործող իշխանության համախոհներ։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արևմտյան գումարներով Հայաստանում ֆինանսավորվող ավելի քան 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը, քանի որ, ըստ նրանց, Եռաբլուրում տեղի ունեցած դեպքերը չէին կարող կատարվել առանց ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանի:
Զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 21-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
© Photo : TATEV DURYAN / official site of the prime minister of RAՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Премьер-министр Никол Пашинян, президент Ваагн Хачатурян, председатель НС Ален Симонян и представители высших органов власти посетили военный пантеон Ераблур по случаю 31-й годовщины независимости Армении (21 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Տեղի ունեցածը հանրային մեծ աղմուկ առաջացրեց ։ Եվ ահա այսօր հայտնվեց 35 ՀԿ-ների հայտարարությունն այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները անհամաչափ ուժ են կիրառել և խախտել քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ օրենքներով երաշխավորված մի շարք իրավունքներ:
«Դատելով այն հանգամանքից, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման, իսկ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով: Ոստիկանության ու ոստիկանության զորքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մենք համարում են, որ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի Վահե Ղազարյանին, հակառակ պարագայում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների և վկայակոչված այլ խնդիրների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ ՀՀ վարչապետի վրա»,– ասված է հայտարարությունում։
Ուժայինների վարքագծի հանդեպ վրդովմունքը միանգամայն հասկանալի է։ Եվ հայտարարության մեջ տրված գնահատականների հետ շատ դժվար է չհամաձայնել։ Սակայն ուշագրավ է հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունների ցանկը` «Բաց հասարակություններ–Հայաստան» հիմնադրամը, որն ավելի շատ հայտնի է որպես «Սորոսի ֆոնդ», «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և նույնիսկ սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող «Փինք» կազմակերպությունը։
Փաշինյանի և նրա թիմի քայլերն ու գործողությունները շատ հաճախ են բողոքի արձագանք առաջացնում ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական ուժերի շրջանում։ Բայց «Սորոսի» կազմակերպությունների ձայնը դեռ երբեք այնքան բարձր չէր հնչել, որքան հիմա։
Արևմտամետ ՀԿ-ների արձագանքն ուշադրություն է գրավում նաև այն պատճառով, որ նրանք ավանդաբար համարվում էին և շարունակում են համարվել գործող իշխանության համախոհներ։ Վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ 2018թ.–ի «թավշյա հեղափոխությունը» հնարավոր դարձավ նաև «սորոսական» կառույցների աջակցության շնորհիվ։ Համենայն դեպս, արևմտյան հիմնադրամների հետ ակտիվ համագործակցող անձանցից շատերը հետագայում առանցքային պաշտոնները զբաղեցրին Փաշինյանի կառավարությունում։ Ավելին` նրա չորս տարվա պաշտոնավարման ընթացքում այդ կազմակերպությունների համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ։
Հարկ է նշել նաև, որ Արևմուտքը և մասնավորապես Եվրամիությունը վերջին տարիներին զգալի միջոցներ են տրամադրել ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար։ Եվ այն, որ հիմա նրանց կողմից այդքան եռանդով «կերակրված» զավակը չի արդարացնում հույսերը, միանգամայն կարող էր նման ցասումնալից արձագանք առաջացնել ։
Եվս մեկ հանգամանք կա, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ այս սյուժեի հետ. այն վերաբերում է ոստիկանության կառուցվածքային բարեփոխումներին։ Բանն այն է, որ առաջիկայում նախատեսվում է միասնական կառույց՝ ներքին գործերի նախարարություն ստեղծել, և ոստիկանությունը այդ «սուպերգերատեսչության» ստորաբաժանումներից միայն մեկն է լինելու։
Այդ առնչությամբ մամուլը վերջերս գրեց, որ ՆԳՆ ապագա ղեկավարի պաշտոնին հավակնում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այս մասին դեռ օգոստոսին գրել էր «Հրապարակ» թերթը։ Իհարկե, այդ տեղեկությունը մինչև օրս չի հաստատվել, սակայն հաշվի առնելով, որ այդ քաղաքական գործիչը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ուժային մարմիններում, եղել է պաշտպանության նախարարի տեղակալ, նման պաշտոնի նկատմամբ նրա հետաքրքրությունը կարող է որոշակի հիմքեր ունենալ:
Սակայն այս ամենից զատ, պատգամավորը միանգամայն ընդունելի կերպար է արևմտամետ ՀԿ-ների համար, նրան բավականին լոյալ են վերաբերվում։ Չի բացառվում, որ հայտարարության տակ ստորագրած կառույցները Ղազարյանին փոխարինողի դերում են տեսնում պաշտպանության նախկին փոխնախարարին։ Այս առումով ՆԳՆ տանող ճանապարհին Քոչարյանի համար խոչընդոտ կարող է դառնալ ոչ այլ ոք, քան Փաշինյանի համադասարանցին՝ Վահե Ղազարյանը, որըոստիկանությունը գլխավորում է արդեն ավելի քան 2 տարի։
Սա բավական լուրջ ժամկետ է Փաշինյանի կառավարության չափանիշներով, որտեղ, օրինակ, մեկ տարվա ընթացքում պաշտպանության երեք նախարար է փոխվել։ Ղազարյանի այսպիսի «երկարակեցությունը» առնվազն մի բան է նշանակում` վարչապետն ընդհանուր առմամբ գոհ է նրանից։ Այս իրավիճակում դժվար կլիներ ինչ-որ առիթ գտնել նրան «չեզոքացնելու» համար։ Իսկ հիմա այդ առիթը գտնվել է. այն բարեհամբույր կերպով տրամադրեցին հենց իրենք` ոստիկանները` կոպիտ ուժ կիրառելով զոհված զինվորների մայրերի նկատմամբ։ Եվ հիմա առիթից չօգտվելը մեծ մեղք կլիներ, ինչն էլ Քոչարյանի պայմանական դաշնակիցները չհապաղեցին անել։
Բանակի օրը Եռաբլուրում - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
Կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել. Կատվալյանը` Եռաբլուրում ոստիկանների պահվածքի մասին
Լրահոս
0