00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվեները Զելենսկու կոչի պատասխանն են. Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ–ի ԱԽ նիստում

© Sputnik / Рамиль СитдиковՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Արևմուտքը Վլադիմիր Զելենսկու նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է ամերիկյան հայտնի սկզբունքի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Դոնբասում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացվելիք հանրաքվեները Վլադիմիր Զելենսկու` ռուսներին ուղղված կոչի պատասխան են։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հասարակական պալատները սեպտեմբերի 19-ին դիմել են հանրապետությունների նախագահներ Դենիս Պուշիլինին ու Լեոնիդ Պասեչնիկին ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 20-ին Խերսոնի մարզի Հանրային խորհուրդը նույն առաջարկով դիմել է տարածաշրջանի ղեկավարին: Ավելի ուշ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու խնդրանքով դիմել են նաև Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկուն, նման դիմում է ներկայացվել «Մենք Ռուսաստանի հետ են» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովի ու շարժման մյուս անդամների կողմից:

«Ապոֆեոզը դարձավ պարոն Զելենսկու` անցյալ տարվա օգոստոսի 5-ի հարցազրույցը, որում նա խորհուրդ էր տալիս, որ բոլոր նրանք, ովքեր իրենց ռուս են զգում, հանուն իրենց երեխաների ու թոռների գնան Ռուսաստան․.. Ինձ թվում է, որ հանրաքվեներ անցկացնելու մասին որոշումները, որոնք հիմա ընդունել են Ուկրաինայի մի շարք շրջանների բնակիչները, նրա ցանկության պատասխանն են»,– ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները ուկրաինական հակամարտության կողմ են դառնում։
«Հատկապես ցինիկ է այն պետությունների դիրքորոշումը, որոնք Ուկրաինային զենք ու ռազմական տեխնիկա են մատակարարում՝ ուսուցանելով այդ երկրի զինված ուժերի անձնակազմին։ Նպատակն ակնհայտ է, նրանք այն չեն թաքցնում և հայտարարում են՝ առավելագույնս երկարացնել մարտական գործողությունները` չնայած զոհերին ու ավերածություններին, որպեսզիմասնատեն և թուլացնեն Ռուսաստանին․.. Նման գիծը նշանակում է, որ Արևմուտքի երկրներն ուղղակիորեն ներգրավված են ուկրաինական հակամարտության մեջ», - նշել է Ռուսաստանի արտաքին արտգործնախարարը։
Դիվանագետը հիշեցրել է, որ հուլիսի վերջից Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի կենտրոնն ուարվարձանները հեռավար ականապատում են արգելված հակահրետանային ականներով, թեև դրանց կիրառումը խախտում է 1997 թվականի կոնվենցիան, որը վավերացրել է Ուկրաինան, ինչպես նաև առանց ինքնաոչնչացման ականների արգելման մասին Ժնևյան կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը:
«Նման վայրագությունները հնարավոր են դարձել և անպատիժ են մնում այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները միջազգային իրավապաշտպան ինստիտուտների թողտվությամբ ութ տարի շարունակ համակարգված կերպով կոծկում են Կիևի ռեժիմի հանցագործությունները՝ Զելենսկու նկատմամբ քաղաքականությունը կառուցելով ամերիկյան հայտնի սկզբունքի հիման վրա` նա, իհարկե, շան որդի է, բայց նա մեր շան որդին է», - ասել է ռուս նախարարը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանին փորձում են ագրեսոր դարձնել` անտեսելով այն փաստը, որ ուկրաինացի գրոհայինները ութ տարի սպանում են Դոնբասի մարդկանց:
«Այսօր փորձում են ռուսական ագրեսիայի մասին պատումներ պարտադրել, թե իբր Ռուսաստանն է բոլոր դժբախտությունների առաջնային պատճառը, բայց անտեսում են այն փաստը, որ ավելի քան ութ տարի ուկրաինական բանակն ու ազգայնական կազմավորումների գրոհայինները անպատիժ սպանել ու սպանում են Դոնբասի բնակիչներին միայն այն պատճառով, որ նրանք հրաժարվել են ճանաչել Կիևի հանցավոր, արյունալի, հակասահմանադրական հեղաշրջման արդյունքները, որոշել են պաշտպանել իրենց իրավունքները, որոնք երաշխավորված էին Ուկրաինայի Սահմանադրությամբ», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։
Լրահոս
0