00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հատկապես կռվի ժամանակ ապրել առանց ատելության, իրար ազիզ չթաղելով». Ավետ Բարսեղյան

© Sputnik / Asatur YesayantsԱվետ Բարսեղյանը Sputnik Արմենիայում
Ավետ Բարսեղյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Ավետ Բարսեղյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ճանաչված հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը հույս ունի, որ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, սերը պետք է հաղթի ատելությանը։ Նա Sputnik Արմենիայի տաղավարում խոսել է իր բանաստեղծության, իրար հանդեպ հանդուրժողականության, պատերազմի և հայրենիքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ֆոնին համացանցում տարածվեց պատերազմի մասին Ավետ Բարսեղյանի «Մարդ» բանաստեղծությունը։ Sputnik Արմենիայի տաղավարում Բարսեղյանը պատմել է, թե ինչպես է ծնվել բանաստեղծությունը, խոսել հնչած բազմաթիվ քննադատությունների մասին։
«Ես հաշվարկներ չեմ անում բանաստեղծություն գրելիս` հիթ կդառնա, մի քանի հոգի ծափ կտա՞, թե՞ ինձ զինկոմիսարիատ կուղարկեն»,–ասում է Բարսեղյանը` հավելելով, որ 2018 թվականից հետո իր համար գրեթե միևնույն է, թե ինչպիսին կլինի ինքը հանրության աչքում։
Շեշտում է` համացանցում հնչած քննադատություններն ու անեծքներն իրեն ավելի ուժեղ են դարձնում։
Չնայած բազմաթիվ դրական արձագանքների, գտնվեցին մարդիկ, որոնք նրան մեղադրեցին պատերազմի օրերին սրճարանում նստելու ու սուրճ խմելու համար։
Նա բացատրում է, որ քննարկված բանաստեղծության մեջ սրճարանը փոխաբերություն է. մարդիկ պետք է մտածեն այլաբանություններով։
Գրում են` «դո՞ւ չէիր սուրճ խմողը, գնա ծառայի»։ Ես հենց գրել եմ իմ մասին։ Շատ երկար ժամանակ է, որ գրում եմ ինձ համար, դա իմ պարտության խորհրդանիշն է, ոչ թե ձեր։ Ես եմ նստած սուրճ խմում ու ասելիքս ուղղված է ինձ, ոչ թե ուրիշին»,–ասում է բանաստեղծն ու շեշտում, որ պատերազմի ժամանակ մարդ մնալու մեսիջը թողած պետք չէ սրճարանի վրա ֆիքսվել։
Ավետը Արամ MP3–ի հետ սրճարանում սուրճ է պատվիրել և երկար սպասելուց «սպոնտան» ծնվել է այդ բանաստեղծությունը, որը, ըստ նրա, ուղղակի պարզ ճշմարտություն է, գեղագիտական գործ չէ, ու վախենալու է, որ այդքան շատ է տարածվում։
Բացի այդ, Ավետը վստահ է, որ բանաստեղծն իր գրով մարդկանց չի կարող փոխել։
«Ես չեմ հավատում, որ այն մարդը, որն իմ գրածի մեջ ուրիշ բան է տեսնում և այդ պահին ինձ, տիկին Ռիտա Սարգսյանի հետ անպայման պետք է մի հատ թաղի, նա կարող է փոխվել»,–ասում է նա։
Նա ցավով է նշում, որ անգամ պատերազմական օրերին հանրության մեծ մասն անտարբեր է, ու «ինքն իր գենետիկ կոդի քաշվածը»։
«Այսօր ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել. մեր մարմինն ասես ականապատ լինի, ձախ շարժվում ես, մի բան պայթում է, աջ շարժվում ես, մեղադրում են... ուղղակի պետք է փորձենք մարդ մնալ»,–ասում է նա։
Անկախ ամեն ինչից բանաստեղծը քննադատություններից չի վախենում ու շեշտում է, որ իր 25 տարվա կարիերայում ինչ-որ մեկին գովերգած ստեղծագործություն չունի, որի համար կարող է ամաչել։ Նման պատվերներ առհասարակ չի ստացել։
Նրա կարծիքով`մեր խնդիրների միակ պատճառն այն է, որ մարդը մարդուց է հեռացել, ասում են` դու նախկին ես, դու` ներկա։
«Աստծուն մոտ ենք եղել, լավ բաներ եղել են, հիմա Աստծուց էլ ենք հեռացել, մեր մեծ մասը հիմա կապ չունի քրիստոնեության հետ, ես էլ նրանց հետ»,–ասում է նա։
Ավետը գիտակցում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակի լուծումն ու սեր բառը միգուցե առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապված չեն, բայց միշտ պետք է վերև նայել, Աստծուն մոտ լինել։
«Մի աղջիկ կա` Լիլիթ անունով, գրել էր. «Կարո՞ղ ես ինձ այնպես գրկել, որ պատերազմն ավարտվի»։ Այնքան բան կա այդ մի նախադասության մեջ, ես հավատում եմ, որ սիրո շնորհիվ հնարավոր է դա անել, ապրել առանց ատելության, իրար ազիզ չթաղելու պայմանով ու հատկապես կռվի ժամանակ»,–ասում է Ավետը։
Հետո խորաթափանց ժպտում է. իհարկե, հայրենիքը կոտրած է, բայց մերն է...ու մեր կարիքն ունի։
Զոհվածի մայրն ասֆալտից վեր կկենա, մեր ինքնագիտակցությունը` դժվար. Ավետ Բարսեղյան
Լրահոս
0