https://armeniasputnik.am/20220922/hjusis-haravi-artashat-sisian-hatvatsy-nakhagtsvats-che-gjumri-bavraji-hamar-gumar-chka-48719160.html
«Հյուսիս-հարավի» Արտաշատ-Սիսիան հատվածը նախագծված չէ, Գյումրի-Բավրայի համար գումար չկա
«Հյուսիս-հարավի» Արտաշատ-Սիսիան հատվածը նախագծված չէ, Գյումրի-Բավրայի համար գումար չկա
«Հյուսիս-հարավին» վերաբերող հերթական որոշմամբ` գործադիրն Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց` Թալին–Լանջիկ... 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T11:33+0400
2022-09-22T11:33+0400
2022-09-22T11:34+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
հհ կառավարություն
գնել սանոսյան
փող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1332/21/13322196_0:40:1600:940_1920x0_80_0_0_262c82f2e19ba8980d845b9c7495d056.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մի ամբողջ ուղղության` Արտաշատ–Սիսիան հատվածը մինչև օրս դեռ նախագծված չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստին ճանապարհաշինական հերթական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։Սիսիան–Քաջարան հատվածը, նրա խոսքով, մրցույթի ամփոփման փուլում է։Քաջարանից հարավ նախատեսված թունելի կառուցման շինարարության համար ևս գումար դեռ չկա։ Ըստ Սանոսյանի` կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր ֆինանսական աղբյուրների հետ։ Իսկ Քաջարան- Մեղրի 32 կմ-անոց հատվածի ֆինանսավորման վերաբերյալ բանկից փաստաթղթերը ստացվել են, ու առաջիկա օրերին մրցույթ կհայտարարվի։Ինչ վերաբրում է «Հյուսիս–հարավի» հյուսիսային հատվածին, այստեղ ևս, Սանոսյանի խոսքով, Գյումրի–Բավրա հատվածում նախագիծը կա, ֆինանսավորումը` ոչ։«Ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք ունենք, այսինքն` այնտեղ մրցութային կամ շինարարական աշխատանքներ չկան»,– ասաց Սանոսյանը։ՀՀ կառավարության այսօրվա նիստում «Հյուսիս–հարավին» վերաբերող հերթական որոշմամբ գործադիրն Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց` Թալին – Լանջիկ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1332/21/13322196_148:0:1453:979_1920x0_80_0_0_985a312bb1670df8f61c1c7b56b22019.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, հհ կառավարություն, գնել սանոսյան , փող
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, հհ կառավարություն, գնել սանոսյան , փող
«Հյուսիս-հարավի» Արտաշատ-Սիսիան հատվածը նախագծված չէ, Գյումրի-Բավրայի համար գումար չկա
11:33 22.09.2022 (Թարմացված է: 11:34 22.09.2022) «Հյուսիս-հարավին» վերաբերող հերթական որոշմամբ` գործադիրն Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց` Թալին–Լանջիկ հատվածի շինարարության համար։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մի ամբողջ ուղղության` Արտաշատ–Սիսիան հատվածը մինչև օրս դեռ նախագծված չէ։ Այս մասին այսօր կառավարության նիստին ճանապարհաշինական հերթական նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Սիսիան–Քաջարան հատվածը, նրա խոսքով, մրցույթի ամփոփման փուլում է։
«Ուզում եմ հիշեցնել, որ այս հատվածում մեր նպատակն է մինչև տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ` 1-2 ամիս տարբերությամբ, ունենալ շինարարական ընկերություն, որ արդեն 2023թ-ին այս տարածքում սկսենք շինարարական աշխատանքները»,– հայտնեց Սանոսյանը։
Քաջարանից հարավ նախատեսված թունելի կառուցման շինարարության համար ևս գումար դեռ չկա։ Ըստ Սանոսյանի` կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր ֆինանսական աղբյուրների հետ։ Իսկ Քաջարան- Մեղրի 32 կմ-անոց հատվածի ֆինանսավորման վերաբերյալ բանկից փաստաթղթերը ստացվել են, ու առաջիկա օրերին մրցույթ կհայտարարվի։
Ինչ վերաբրում է «Հյուսիս–հարավի» հյուսիսային հատվածին, այստեղ ևս, Սանոսյանի խոսքով, Գյումրի–Բավրա հատվածում նախագիծը կա, ֆինանսավորումը` ոչ։
«Ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք ունենք, այսինքն` այնտեղ մրցութային կամ շինարարական աշխատանքներ չկան»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում «Հյուսիս–հարավին» վերաբերող հերթական որոշմամբ գործադիրն Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց` Թալին – Լանջիկ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար։