В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխություն թույլ չի տա. Բաղերի

Մոհամմադ Բաղերի - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեներալ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով լուծեն։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին` ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթին» նվիրված զորահանդեսին։
«Իրանի ԶՈւ–ն, հարգելով բարիդրացիության սկզբունքներն ու միջազգային նորմերը, հայտարարում է, որ թույլ չի տա որևէ անկայունություն և սահմանների փոփոխություն։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին խորդուրդ ենք տալրիս իրենց խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,– ասել է Բաղերին։
Բարձրաստիճան զինվորականն ընդգծել է, որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ, ինչի համար պետք է, որ վտանգներ չլինեն։ Ինչ վերաբերում է ԻԻՀ քաղաքականությանը, ապա Թեհրանը հակամարտություններ և պատերազմներ չի սանձազերծում, բայց չի լռում, եթե դրանք սկսվում են։ Բաղերին վստահեցրել է, որ Իրանի ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Լրահոս
0