00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը վաճառում է Ծաղկաձորի մարզահամալիրը. գինն ու գնորդը հայտնի են

© Sputnik / Asatur YesayantsԾաղկաձորի սպորտային համալիր
Ծաղկաձորի սպորտային համալիր - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Բաժանորդագրվել
Գործարքի դիմաց նոր սեփականատերը պարտավորվում է 2 տարում 400 մլն դրամի ներդրում կատարել։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Ծաղկաձորի մարզահամալիրը։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
Գործադրի կայքում հրապարակված որոշման նախագծից հայտնի է դառնում, որ մարզահալիրի ներկայիս սեփականատեր «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ն իրեն պատկանող անշարժ գույքը անհատույց պետք է օտարի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո այն կվաճառվի նոր գնորդին` «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ–ին։
Ընդ որում`վաճառքի գին է սահմանվել 2022 թվականի մայիսի 25-ի դրությամբ գնահատված արժեքը` 3 057 894 000 դրամը (7 մլն դոլար), որից 2 301 462 679–ը հողի կադաստրային արժեքն է։
Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը
Նշենք, որ գործարքի դիմաց նոր սեփականատերը պարտավորվում է 2 տարում 400 մլն դրամի ներդրում կատարել։
Չկատարելու կամ կիսով չափ կատարելու դեպքում գնորդը 3 ամսվա ընթացքում կպարտավորվի կատարել խոստացած ներդրումները` միաժամանակ պետական բյուջե վճարելով չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով տուգանք։
Իսկ եթե խոստացած ներդրումները կեսից ավելին կատարի, տուգանքը կկազմի չկատարած ներդրումների 15 տոկոսի չափով։
Կառավարության որոշմամբ սահմանվում է նաև, որ մասնավորեցման արդյունքում մարզահամալիրի հանրային նշանակությունը չի կարող փոփոխվել, գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։
Ի դեպ, նշենք, որ մարզահամալիրի սեփականատիրոջը անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ` մինչև 2056 թվականի նոյեմբերի 8-ը:
Նշենք նաև, որ նույն ժամկետով մարզահամալիրի գույքը կառավարության դեռ 2006 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պայմանագրով վարձակալության էր հանձնվել ԱՄՆ–ում գրանցված «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությանը։
Կառավարության նոր որոշմամբ առուվաճառքի գործարքի արդյունքում 50 տարով կնքված վարձակալության այդ պայմանագիրը ժամկետից շուտ կլուծվի։
10 մլն դոլար` Ծաղկաձորի հյուրանոցային համալիրի համար. «Գոլդեն փելեսը» վերջապես վաճառվել է
Ի դեպ, հետաքրքրական է, որ մարզահամալիրի նոր սեփականատերը անմիջական կապ ունի նախորդ վարձակալի` «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ»–ի հետ։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ գրված է. ««Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը տեղեկացրել է, որ գրանցված է ԱՄՆ-ում և վերջին տարիներին, պայմանավորված աշխարհաքաղաքական տարբեր ճգնաժամերով, լուրջ խնդիրներ են առաջացրել օտարերկրյա մարզիկների ընդունման և դրանց դիմաց գումարների ստացման մասով, ինչն անհնարին է դարձնում ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ուստի խնդրել է ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերության միակ հիմնադրի կողմից միանձնյա հիմնված, հայաստանյան ռեզիդենտ հանդիասցող «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին»։
Այլ կերպ ասած` ամերիկյան ընկերության հիմնադիրը հենց Հայաստանում գրանցված «Ծաղկաձորի սպորտային համալիրն» է, որը, փաստորեն շարունակելու է շահագործել մարզահալիրը, բայց արդեն ոչ թե որպես վարձակալ, այլ որպես սեփականատեր։
Լրահոս
0