00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրմալուի» տարածքը պետք է արագ մաքրվի. գործադիրն անդրադարձավ առևտրի կենտրոնի նոր դեպքին

© Sputnik / Andranik Ghazaryan«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքը - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2022
Բաժանորդագրվել
Փոխվարչապետն արձանագրեց, որ տարածքում դեռ քննության որոշակի աշխատանքներ են տարվում, բայց և հույս հայտնեց, որ մինչև տարածքի մաքրումը նոր դեպք չի արձանագրվի։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Սումալու» առևտրի կենտրոնի տարածքում կիսավեր շենքի պատի փլուզման հետևանքով երեկ` սեպտեմբերի 21-ին փլատակների տակ է մնացել երկու մարդատար ավտոմեքենա։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
«Բարեբախտաբար տրանսպորտային միջոցների սրահներում քաղաքացիներ չեն եղել»,– ասաց փոխնախարարը։
Նա նաև հայտնեց, որ ներկա պահին տարածքը սահմանազատված է, իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ հայտնեց, որ նախօրեին Երևանի քաղաքապետի ու ԱԻ նախարարի հետ քննարկում են ունեցել։
Անապահով բիզնեսի ապահովագրումը. «Սուրմալուի» ողբերգությունը նոր խութեր է երևան հանել
«Նաև գիտեմ, որ քննարկումներ են գնում սեփականատիրոջ հետ։ Խնդրում եմ հետևողական լինել, որպեսզի սահմանազատված հատվածում մենք նմանատիպ այլ դեպք չարձանագրենք»,– ասաց Մաթևոսյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց, որ Երևանի քաղաքապետը կիսավեր շենքի քանդման թույլտվություն տա, որպեսզի տարածքը հնարավորինս արագ մաքրվի։
«Առաջարկում եմ` շատ արագ քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից, և մաքրվի այդ տարածքը սեփականատիրոջ միջոցներով, կամ քաղաքապետարանը նախաձեռնի, ապա սեփականատիրոջ միջոցներից դա փոխհատուցվի։ Արագ պետք է մաքրվի տարածքը»,– ասաց Ղուլարյանը։
Փոխվարչապետն արձանագրեց, որ տարածքում դեռ քննության որոշակի աշխատանքներ են տարվում, բայց և հույս հայտնեց, որ մինչև տարածքի մաքրումը նոր դեպք չի արձանագրվի։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրեց, որ փլուզման հետևանքով տուժել էր 3 քաղաքացի, որոնցից երկուսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը գնահատվում է բավարար։
«Այս պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»,– ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 17։45-ի սահմանում, քամու պատճառով մասնակի փլուզվել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո վթարային էր դարձել։
Լրահոս
0