00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի զինուժը պետք է ելման դիրքեր վերադառնա․ Գրիգորյանը ելույթ է ունեցել Մոսկվայում

© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան
 - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվել
Փոխվարչապետը շեշտել է, որ անհիմն է այն պնդումը, թե Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանը սահմանազատված չէ։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն: Հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում անցկացվող ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստում։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը, մասնավորապես, իր խոսքում շեշտել է՝
«Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում ԱՊՀ շրջանակներում ընդունվում են փաստաթղթեր, մշակվում մեթոդներ՝ քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցությունը մեղմելու նպատակով, ԱՊՀ մասնակից մի երկիր «ոչնչնով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»:
Նա ներկայացրել է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ արևելյան և հարավարևելյան հատվածների վրա հարձակման մանրամասները՝ այն բնորոշելով որպես «ուղղակիորեն ոտնձգություն ՀՀ տարածքային ամբողջականության դեմ»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը
«Ագրեսիան իրականացվել է հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ի դեպ գնդակոծվել են ոչ միայն Հայաստանի մարտական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի ուղղությամբ։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյան
Вице-премьер Мгер Григорян принял участие в очередном заседании Экономического совета СНГ (23 сентября 2022). Москва - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Մհեր Գրիգորյան
Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 192 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցներ, դպրոցներ, բուժհաստատություն և այլ քաղաքացիական օբյեկտներ»,- ընդգծել է փոխվարչապետն իր ելույթում։
Մհեր Գրիգորյանը հիշեցրել է նաև, որ այս հարձակմանը նախորդել է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը։ Մասնավորապես, սեպտեմբերի 2-ից սկսած կեղծ լուրեր էին տարածվում հայկական կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ։ Փոխվարչապետի խոսքով՝ այս ամենն արվում էր հստակ նպատակով՝ ապահովել բարենպաստ տեղեկատվական հիմք իրենց նվաճողական նկրտումների իրականացման համար։
«Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ից 9-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց հայտարարված խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախները»,- հավելել է փոխվարչապետ Գրիգորյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանը ժամանակին և մանրամասնորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները և բանակցությունները վարել է կառուցողական հունով։ Մինչդեռ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։
Ադրբեջանի գործողությունները նաև նպատակ ունեն խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի աշխատանքները:
«Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է»,- շեշտել է փոխվարչապետ Գրիգորյանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Շեշտել է, որ մեր երկիրն առաջնահերթ հենց ՀԱՊԿ-ից է ակնկալում, որ արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն։
Լրահոս
0