00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիմադրությունն ու պայքարն այլընտրանք չունեն. Ավինյանը ելույթ ունեցավ ավագանու նիստում

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվել
Ավինյանն իր ելույթից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածներին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Մեզ համար դիմադրությունն ու պայքարն այլընտրանք չունեն։ Երևանի ավագանու նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա իր ելույթից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ՀՀ ինքնիշխանության պահպանման համար մղված մարտերում զոհվածներին։
«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները։ Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի կարևորության մասին հիշեցում լինի»,–ասաց նա։
Ավինյանն ընդգծեց, որ մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի բոլորին շարունակել ապրել, պայքարել, ուժեղացնել մեր պետությունը զինել բանակն ու զարգացնել տնտեսությունը։
Անդրադառնալով փոխքաղաքապետի պաշտոնում իր նշանակմանը` նա հայտարարեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար։
«Ինձ հաճախ են հարցրել, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, և ես վստահաբար կարող եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծ պատիվ է լինել իմ ծննդավայրի` Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»,–ասաց նա։
Նշենք` Երևանի ավագանու նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է Ավինյանի փոխքաղաքապետ նշանակվելու հարցը, որը պետք է քննարկվեր դեռ սեպտեմբերի 13-ին, բայց նիստը հետաձգվել էր ՀՀ–ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով։
Այս պահին Երևանը չորս փոխքաղաքապետ ունի, տեղակալի ևս մեկ հաստիք էլ թափուր է։ Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Լրահոս
0