Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Opel–ն ու իրանական համարանիշով բեռնատարը. կա տուժած

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության մեքենա
Շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա տուժած: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 20:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 –րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և իրանական համարանիշներով «International» մակնիշի բեռնատարը»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Վթար Կոտայքի մարզում. տուժածներին տեղափոխել են երևանյան տարբեր հիվանդանոցներ
Լրահոս
0