Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց

© Photo : Armenian Red Cross Society Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում, ինչպռես նաև հոգեբանական աջակցություն տրամադրում զոհվածների ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է ցուցաբերում ներքին տեղահանված անձանց։
Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, այս օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը։ Նրանց տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների առաջին օգնության պայուսակներ:
© Photo : Armenian Red Cross Society Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Армянское общество Красного Креста собирает гуманитарную помощь на основании строгой потребности в Гегаркуникскую, Вайоцдзорскую и Сюникскую области (23 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնային կարիքի հաշվառման հարթակ:
© Photo : Armenian Red Cross Society Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Армянское общество Красного Креста собирает гуманитарную помощь на основании строгой потребности в Гегаркуникскую, Вайоцдзорскую и Сюникскую области (23 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Տեղեկացվում է նաև, որ ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Հոգեբանական աջակցության համար կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։

Լրահոս
0