00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կարո՞ղ է Ալիևը ներկայացնել մի քարտեզ, որով ճանաչում է ՀՀ տարածքը. Փաշինյանը` ՄԱԿ–ում

© Sputnik / Asatur YesayantsՀայկական ու ադրբեջանական դիրքեր
Հայկական ու ադրբեջանական դիրքեր - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Հայկական ու ադրբեջանական դիրքեր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց` Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պարտավոր է արտատարածքային միջանցքներ տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանում Հայաստանի հետ խաղաղության ձգտող պետություն։ Նման տպավորություն թողնելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և տարածաշրջանի հաղորդակցությունների բացման օրակարգերը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ շոշափելի առաջընթաց չունենք այս ուղղություններով։ Պատճառը շատ պարզ է` Ադրբեջանը բոլոր այս թեմաները շահարկում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Օրինակ, խաղաղության պայմանագրի ամենակարևոր դրույթներից մեկը 2 երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելն է։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ քայլին, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ անգամ Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական տարածք է»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրապարակային հարց ուղղեց, թե կարո՞ղ է ներկայացնել ՀՀ այն քարտեզը, որով պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Փաշինյանը նշեց, որ նման հարց է ուղղում Ալիևին, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ Ադրբեջանի համար ՀՀ տարածքի կեսն է պատկանում Հայաստանին։
Փաշինյանը հավելեց, որ եթե Ադրբեջանը ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ ընդունի ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29 800 քկմ, ապա կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, որից հետո էլ կարող են սահմանազատման գործընթաց սկսել։ Սակայն, ըստ Փաշինյանի, հարցն այն է, որ Ադրբեջանը մինչև սահմանազատման գործընթացը` 2021-ին ՀՀ տարածքից 40 քկմ է օկուպացրել։
Ադրբեջանը մտադիր է ՀՀ նոր տարածքներ բռնազավթել. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ–ում
Անդրադառնալով կոմունիկացիների բացման թեմային` Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ն պատրաստ է բացել ճանապարհները ՀՀ օրենսդրության համաձայն։ Սակայն հարցն այն է, որ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհներից օգտվել, այլ նոր ճանապարհ է ուզում։
«Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։ Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներ, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, հնարավոր կլինի շատ արագ որոշման հանգել։
Փաշինյանը նաև պարզաբանեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև Ադրբեջանը` Հայաստանին։
«Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել»,– արձանագրեց վարչապետը։
Ինչ վերաբերում է «միջանցք» ձևակերպմանը, Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցք` դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար։
Լրահոս
0