00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հուսով եմ՝ դրական արդյունքի կհասնենք, չնայած դա անելը դժվար է». Կապառոս

© Sputnik / Andranik GhazaryanՀրայր Մկոյանն ու Խոակին Կապառոսը ասուլիսի ժամանակ
Հրայր Մկոյանն ու Խոակին Կապառոսը ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Բաժանորդագրվել
Ազգերի լիգայի B լիգայում Հայաստանի հավաքականը անցկացրած չորս խաղերից հետո վաստակել է երեք միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ B լիգային հրաժեշտ չտալու և C լիգայում չհատնվելու համար մեր թիմին հաղթանակներ են հարկավոր վերջին երկու խաղերում։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր, Sputnik - Խաչիկ Չախոյան. Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Ուկրաինա խաղից առաջ պաշտպան Հրայր Մկոյանն ու հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հուսով են դրական արդյունքի հասնել։
Ասուլիսի սկզբում ընդունված ավանդույթի համաձայն նախ հարցերին պատասխանեց հավաքականի ֆուտբոլիստը։
© Sputnik / Andranik GhazaryanՀրայր Մկոյան
Защитник сборной Армении по футболу Грайр Мкоян на предматчевой пресс-конференции (23 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Հրայր Մկոյան
Հայաստանի հավաքականի բազմափորձ պաշտպան Հրայր Մկոյանը նշեց, որ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի թիմերի հետ են խաղալու վերջին երկու խաղերում, և ինչ առաջադրանք ունի մեր ընտրանին․
«Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականները ուժեղ թիմեր են, որտեղ հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Բայց մեր թիմն էլ պատրաստ է նրանց հետ խաղերին։ Մասնավորապես, ուկրաինացիների հետ խաղում մենք ձգտելու են մեզ համար դրական արդյունքի հասնել։ Ունենք առաջադրանք պահպանել տեղը B լիգայում, և դա անելու համար թիմի ֆուտբոլիստները մարտական տրամադրվածությամբ են դուրս գալու խաղադաշտ։ Ուկրաինան ուժեղ թիմ է, բայց հաղթել նրանց հնարավոր է», - ասել է Մկոյանը։
Խոակին Կապառոսն իր հերթին նշեց, որ կան որակազրկված ֆուտբոլիստներ, որոնց բացակայության պայմաններում նրանց փոխարինողները խաղադաշտում պետք է ամեն ինչ անեն թիմի հաջողությունն ապահովելու համար։ Իսկ Սարգիս Ադամյանի բացակայության համար մեղադրեց ֆուտբոլիստին, ու պատճառներն իմանալու համար հորդորեց զանգել Ադամյանին․ «Ադամյանի բացակայության մեղավորը ինքն է՝ Սարգիսը։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչո՞ւ չի հրավիրվել հավաքական՝ զանգեք իրեն։ Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա նա ամեն խաղում առաջադիմում է, բայց ես հուսով եմ, որ խաղադաշտում նրան փոխարինողը լավ հանդիպում կանցկացի ու կօգնի մեր թիմին դրական արդյունքի հասնելու համար», - ասաց Կապառոսը։
© Sputnik / Andranik GhazaryanԽոակին Կապառոս
Главный тренер сборной Армении по футболу Хоакин Капаррос на предматчевой пресс-конференции (23 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Խոակին Կապառոս
Ասուլիսի ընթացքում հարց հնչեց Կապառոսի ապագայի վերաբերյալ՝ արդյոք նա կշարունակի աշխատել Հայաստանի հավաքականում։ Իսպանացի մասնագետի պատասխանն էր․ «Ուկրաինա, Ուկրաինա, Ուկրաինա»։
Զախարյանը, հնարավոր է, ՀՀ քաղաքացիություն ստանա և հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում
Պարզ է, որ մարզչի աշխատանքը կախված է թիմի արդյունքներից։ Ընդ որում ոչ միայն Ուկրաինայի հավաքականի հետ։ Այդ հանդիպումից երեք օր անց մեր ընտրանին մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ։
Այսպիսով, վերջին տեղից խուսափելու համար Հայաստանի հավաքականը պետք է հաղթանակ տանի Ուկրինայի և Իռլանդիայի հավաքականների հետ խաղում։ Վաղը՝ սեպտեմբերի 24-ին առաջին մրցավեճն է, և հիմա բոլորի ուշադրությունը այդ խաղի վրա է բևեռված։
Լրահոս
0