00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՎԾ-ն Մարությանի ժամանակ ստուգումներ իրականացնելու համար դիմադրության է հանդիպել. Ավինյան

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվել
Հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց բավական մեծ դիմադրության է հանդիպել: Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց անմիջապես հետո ՊՎԾ–ն ուսումնասիրություն սկսեց քաղաքապետարանում:
«Այո՛, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են, և եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափով փոս են հայտնաբերել բյուջեում: Մնացածը իրավապահներին դաշտում է»,- ասաց Ավինյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։
«Ես այս պահին որևէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ»,– ասաց նա։
Ավինյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե ինչու է Մարությանը հեռանալիս մեղադրել իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար։
Փոխքաղաքապետը միայն նշեց, որ աշխատել է Մարությանի հետ, և որոշ հարցեր կարողացել են լուծել: Շատ հարցեր էլ եղել են, որ չեն կարողացել համաձայնության գալ, որովհետև որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումներ էր պահանջում, իսկ կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ավագանու այսօրվա նիստում նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին
Լրահոս
0