ՌԴ օդատիեզերական ուժերը Դոնեցկում 320 ուկրաինացի զինվորական և վարձկան են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Виталий БелоусовՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը Դոնեցկում ավելի քան 320 ուկրաինացի զինվորականների և վարձկանների են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրամատորսկ քաղաքի շրջանում 81-րդ օդատիեզերական բրիգադի ստորաբաժանումների ուղղությամբ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հարվածի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 220 ուկրաինացի զինծառայող»,-նշել են պաշտպանության նախարարությունից:
Բացի այդ, ՊՆ-ից նշել են, որ Սլավյանսկ քաղաքի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Օզյորնոյե բնակավայրի շրջաններում կրակային հարված է հասցվել օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումներին, ոչնչացվել է ավելի քան 100 զինյալ»:
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև HIMARS և «Օլխա» հրթիռային կայանքների 42 ռեակտիվ արկ:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են նաև, որ ռուսական կործանիչ ավիացիան մեկ օրում խոցել է նաև երեք ուկրաինական ռազմական ինքնաթիռ՝ երկու Սու-25 և մեկ ՄիԳ-29:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։
Լրահոս
0