Զախարյանը, հնարավոր է, ՀՀ քաղաքացիություն ստանա և հանդես գա Հայաստանի հավաքականի կազմում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԱրսեն Զախարյան
Արսեն Զախարյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քանի որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցելու Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը, ՖԻՖԱ-ն, հնարավոր է, Զախարյանին թույլ տա փոխել հավաքականը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ։ Այսինքն` ֆուտբոլիստը կարող է փոխել նաև հավաքականը: Տեղեկությունը հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը Twitter–ի իր էջում:
Նշենք, որ Զախարյանն արդեն հանդես եկել է Ռուսաստանի հավաքականում: Այդ իսկ պատճառով նա իրավունք չունի հանդես գալու այլ հավաքականի կազմում։ Բայց ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել և նրան թույլ տալ խաղալու Հայաստանի հավաքականում:
Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում». պաշտոնական
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը:
Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ղրղզստանի ընտրանու հետ:
Լրահոս
0