https://armeniasputnik.am/20220924/armen-gevvorgjany-ekhkhv-um-unecats-ir-elujtum-qnnadatel-e-karujci-erkaki-standartnery-48825755.html
Երկակի ստանդարտներ են. Արմեն Գևորգյանի` ԵԽԽՎ-ին ուղղված կոշտ ելույթը
Երկակի ստանդարտներ են. Արմեն Գևորգյանի` ԵԽԽՎ-ին ուղղված կոշտ ելույթը
Թուրքիայում կայացած ԵԽԽՎ նիստում Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ փաստացի երկակի ստանդարտների և աշխարհաքաղաքականության ականատեսն են: 24.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-24T12:57+0400
2022-09-24T12:57+0400
2022-09-24T13:00+0400
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
արմեն գևորգյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ագրեսիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2140/46/21404674_0:0:1601:901_1920x0_80_0_0_addfc8023be648aa66be9ee887fad584.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումների: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը այս մասին հայտարարել է Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Գևորգյանի ամբողջական ելույթը հրապարակվել է ՀՀ ԱԺ կայքում։Գևորգյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիան ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները:Նրա խոսքով` ԵԽԽՎ–ի անդամ պետությունը (Ադրբեջանը,–խմբ.) պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա (Հայաստանի,–խմբ.), իսկ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել:Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆ«Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից»,–ասել է նա:Գևորգյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը հրաժարվում է հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել ԵԽԽՎ–ին անդամակցողների միտքը:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2140/46/21404674_0:0:1499:1124_1920x0_80_0_0_30a1a058c2668ad794c4a1efeae828e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արմեն գևորգյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ագրեսիա
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), արմեն գևորգյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ագրեսիա
Երկակի ստանդարտներ են. Արմեն Գևորգյանի` ԵԽԽՎ-ին ուղղված կոշտ ելույթը
12:57 24.09.2022 (Թարմացված է: 13:00 24.09.2022) Թուրքիայում կայացած ԵԽԽՎ նիստում Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ փաստացի երկակի ստանդարտների և աշխարհաքաղաքականության ականատեսն են:
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումների: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը այս մասին հայտարարել է Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Գևորգյանի ամբողջական ելույթը հրապարակվել է
ՀՀ ԱԺ կայքում։
Գևորգյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիան ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները:
«Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը և հորդորել վերադառնալ բանակցություններին»,–ասել է նա`շեշտելով, որ որոշ անդամներ հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը:
Նրա խոսքով` ԵԽԽՎ–ի անդամ պետությունը (Ադրբեջանը,–խմբ.) պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա (Հայաստանի,–խմբ.), իսկ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել:
«Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից»,–ասել է նա:
Գևորգյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը հրաժարվում է հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել ԵԽԽՎ–ին անդամակցողների միտքը:
«Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ և հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով»,–ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։