00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանը բախվել է լրջագույն խնդիրների, և Ադրբեջանը փորձում է դրանից օգտվել առավելագույն չափով

Միսակյան. Իրանը բախվել է լրջագույն խնդիրների և Ադրբեջանը փորձում է դրանից օգտվել առավելագույն չափով
Բաժանորդագրվել
Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը` կապված իրանական կողմի այն պնդումների հետ, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար։
Բաքվում կարծում են, որ Իրանը, հիմնավորապես զբաղված լինելով ներքին խնդիրներով, կարող է հայ–ադրբեջանական սահմանային զարգացումներին չանդրադառնալ ինչպես հարկն է, բայց իրականում Ադրբեջանի կոշտ հայտարարության առթիվ Իրանի կողմից մոտակա օրերին անպայման կլինի համարժեք արձագանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
Ադրբեջանի ԱԳՆ–ն սեպտեմբերի 23-ին, մեկնաբանելով Իրանի քաղաքական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններն առ այն, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ է Իրանի համար, հայտարարել է. «30 տարի շարունակ իրանական կողմը ոչ մի վերաբերմունք չի արտահայտել ադրբեջանական սահմանների բռնի փոփոխության առթիվ։ Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանների հարցը, պետք է լուծվեն առանց կողմնակի միջամտության»։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Իրանում բավականին լուրջ և ծավալուն ցույցեր են ընթանում։ Բաքվում կարծում են, որ Իրանը ստեղծված իրավիճակում չափազանց զբաղված է, որպեսզի անդրադառնա արտաքին խնդիրներին։ Մյուս կողմից` Ադրբեջանի դաշնակից Թուրքիան նրան դրդում է Իրանի դեմ և նույնիսկ ոչ պաշտոնապես հովանավորում է ցույցերում ներգրավված որոշ հատվածներին։ Բաքվում այն տեսակետն է ձևավորվել, որ Թուրքիան մի շարք հաղթանակներ է տոնել, ուստի կարող է նաև Իրանի հետ գնալ առճակատման։ Չմոռանանք, որ Ադրբեջանին զորակցում է նաև Իրանին թշնամաբար վերաբերվող Իսրայելը»,– ասաց իրանագետը։
Նրա դիտարկմամբ` Թուրքիան և Իրանը տարածաշրջանային մրցակիցներ են, քաղաքական ու ռազմական կարողություններով հավասարազոր պետություններ, որոնք հայտարարություններից զատ պայքարում են միմյանց դեմ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Սիրիայում և Իրաքում։
Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի. Ռայիսին` Փաշինյանին
«Հայտարարությունները բնավ չեն նշանակում, որ Իրանն ու Թուրքիան հրաժարվելու են իրենց քաղաքականությունից, պարզապես դրանք հավելյալ դիվանագիտական միջոցներ են ճնշում բանեցնելու համար, ուստի օգտվելով Իրանում ստեղծված իրավիճակից` Թուրքիան և Ադրբեջանը կոշտացրել են Իրանի հանդեպ իրենց հռետորաբանությունը։ Նրանք հաշվի են առնում նաև արևմտյան մամուլում շրջանառվող թեզը, որի համաձայն` Իրանում զանգվածային ցույցերի շարունակությունը կարող է հանգեցնել իշխանափոխության կամ համակարգային փոփոխությունների»,– ասաց Միսակյանը։
Ըստ նրա` Իրանը միշտ ձգտում է ռազմական ու բանակային կարողություններն օգտագործել դիվանագիտական լծակներն ուժեղացնելու համար։ Իրանն իր ռազմական ներուժն ի ցույց է դնում Ադրբեջանին զսպելու համար` բազմիցս շեշտելով, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունն իր համար անընդունելի է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ելույթ ունենալով «Սրբազան պաշտպանության շաբաթին» նվիրված զորահանդեսին, հայտարարել էր` Իրանը թույլ չի տա, որ տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն և անկայունություն լինի։
Բարձրաստիճան զինվորականն ընդգծել էր, որ Իրանը հետաքրքրված է տարածաշրջանի զարգացմամբ, ինչի համար պետք է, որ վտանգներ չլինեն։
Լրահոս
0