00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև 2035-40 թվականները պղնձի գներն անշեղորեն աճելու են դեֆիցիտի պատճառով. Bloomberg

© Sputnik / Aram NersesyanՊղնձի հանքաքար
Պղնձի հանքաքար - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2022
Պղնձի հանքաքար
Բաժանորդագրվել
Գլոբալ ռեցեսիայի մտավախության պատճառով պղնձի արդյունաբերական պահանջը կրճատվել է։ Սակայն էլեկտրամոբիլների և արևային պանելների աճն անշեղորեն ավելանալու է, իսկ արդյունահանումը հանքավայրերում` կրճատվելու։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Թեպետ վերջին ամիսներին պղինձն էժանացել է, սակայն երկարաժամկետ հեռանկարում անշեղորեն թանկանալու է։ Այս մասին իր վերլուծական հոդվածում գրում է Bloomberg–ը։
Մարտի սկզբից գները մոտ 1/3-ով նվազել են։ Գլոբալ ռեցեսիայի մտավախության պատճառով պղնձի արդյունաբերական պահանջը կրճատվել է։ Սակայն առաջիկա տարիներին, կանաչ էներգետիկայի անցում կատարելուն զուգընթաց, աճելու է էլեկտրամոբիլների և արևային պանելների պահանջարկը, որոնցում զգալի քանակի պղինձ է օգտագործվում։ Ըստ Copper Alliance–ի` սովորական մեքենաներում արդեն այսօր շուրջ 30 կգ պղինձ է օգտագործվում, իսկ էլեկտրամոբիլներում` առնվազն կրկնակի ավելի։
Համաշխարհային հանքարդյունաբերական հսկաների հայտարարությունների համաձայն` պղնձի ներկայիս գների պայմաններում նրանց ձեռնտու չէ նոր ներդրումներ անելը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Freeport-McMoRan-ը (պղնձի արդյունահանման խոշոր ընկերություն աշխարհում), մեկ այլ մեծ կորպորացիա` Newmont Corp–ը, հետաձգել է Պերուում պղնձոսկու հանքի մշակման 2 մլրդ դոլարի ծրագիրը։ Մասնագետները նշում են, որ այսօր հետաձգված նախագծերը միայն կսրեն դեֆիցիտն ապագայում։
S&P Global ուսումնասիրությունների համաձայն` մինչև 2035 թվականը պղնձի համաշխարհային պահանջարկը կկրկնապատկվի և կհասնի մոտ 50 մլն տոննայի։ BloombergNEF–ը ոչ այսքան կտրուկ, բայց ևս բավական զգալի աճ է կանխատեսում` 50%-ի չափով` 2022-2040 թվականները։
Արդյունքում S&P Global research-ը, Goldman Sachs Group–ն ու BloombergNEF–ը 2035-40 թվականներին կանխատեսում են պղնձի դեֆիցիտ շուկայում տարեկան մի քանի միլիոն տոննայի չափով (կամ նույնիսկ 10 մլն–ից ավելի)։ Այդպիսով, դեֆիցիտը կարող է կազմել համաշխարհային պահանջարկի մինչև 20%–ը։
Ինչպե՞ս դա կարող է ազդել գների վրա։ 2021 թվականին, International Copper Study Group կենտրոնի տվյալներով, պղնձի համաշխարհային դեֆիցիտը կազմել էր 441 հազար տոննա, այսինքն` գլոբալ պահանջարկի 2%–ից քիչ, միևնույն ժամանակ գներն աճել են 25%–ով։ Փորձագետները նշում են, որ դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դեֆիցիտն աճի 10 անգամ։
Goldman Sachs-ի կանխատեսումների համաձայն` մինչև 2025 թվականը պղնձի միջին տարեկան գները լոնդոնյան բորսայում գրեթե կկրկնապատկվեն` հասնելով 15 հազար դոլարի։ Համեմատություն համար` անցնող շաբաթվա ընթացքում պղնձի վաճառքը մեկ տոննայի դիմաց 7700 դոլարի սահմաններում էր։
Միևնույն ժամանակ, նման սցենարը մի քանի լուրջ վերապահումներ ունի։ Նախ` մեծ երկրների կառավարությունները հնարավոր է հրաժարվեն արտանետումների կրճատման ծրագրերից (թեև այդ ծրագրերը ծայրահեղ անհրաժեշտություն են մոլորակի ապագայի համար)։ Երկրորդ` նման գների դեպքում արդյունաբերությունը կսկսի տնտեսական լուծումներ փնտրել, որոնք կկրճատեն պղնձի օգտագործման քանակը։
McKinsey & Co–ի մասնագետները նշում են, որ հավանաբար, փոխարինող նյութերի փնտրտուք կսկսվի։ Երրորդ` կավելանան պղնձի երկրորդական հումքի մատակարարումները։ S&P Global–ի գնահատականներով` 2035 թվականին պղնձի ջարդոնը կզբաղեցնի շուկայի ավելի քան 20%–ը (2021 թվականին` 16%)։ Վերջապես, հայտնի չէ, թե արդյոք կպահպանվի Չինաստանում շինարարական շուկայի ակտիվությունը (եթե այն փակվի, պղնձի համաշխարհային պահանջարկը զգալի կկրճատվի)։
Այնուամենայնիվ, տնտեսագետները միակարծիք են, որ անկախ իրավիճակային գործոններից, երկարաժամկետ կտրվածքով պղնձի պահանջարկն ու գներն աճելու են. ինչպես էլեկտրամոբիլների և կանաչ էներգիայի աճող պահանջարկի, այնպես էլ հանքավայրերում (նոր հանքերի քանակն աստիճանաբար քչանում է, իսկ գործողներում կրճատվում է հանքաքարում մետաղի պարունակությունը) պղնձի առաջնային պահուստների կրճատման պատճառով։
Լրահոս
0