https://armeniasputnik.am/20220926/13-or-e-mer-tghaneric-lur-chunenq-zintsarajvoghneri-harazatnery-pni-mvot-en-48877062.html
13 օր է՝ մեր տղաներից լուր չունենք. զինծառայողների հարազատները ՊՆ–ի մոտ են
13 օր է՝ մեր տղաներից լուր չունենք. զինծառայողների հարազատները ՊՆ–ի մոտ են
Զինծառայողների ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը խոսի և ասի` ինչ է հայտնի իրենց տղաների մասին։ 26.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-26T12:29+0400
2022-09-26T12:29+0400
2022-09-26T12:33+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինծառայող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1a/48876494_0:210:1600:1110_1920x0_80_0_0_7c7c0da4429f8944fe83595bf639d317.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ և ասում են, որ 13 օր է՝ տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։«Միայն գիտենք, որ գտնվում են Վերին Շորժայի տարածքում ինչ–որ ձորակի մեջ` վիրավոր և զոհված։ Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մենք որևէ պատասխան ենք ուզում։ Իմ տղան 1.5 տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին լուրը սեպտեմբերի 13-ի առավոտյան եմ նրանից ստացել։ Հիմա ես չգիտեմ` իմ տղան գերեվարվել է, զոհվել է, թե վիրավոր է»,–ասաց զինծառայողներից մեկի հայրը` Սերժ Ղազարյանը։Նրա խոսքով` իրենց երեխաների ճակատագիրն անհայտ է, գուցե իշխանությունն ինչ–որ քայլեր է անում, սակայն արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա։Ղազարյանը նշեց, որ ՊՆ–ի մոտ են հավաքվել` ակնկալելով, որ այստեղ կպատասխանեն իրենց հարցերին։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1a/48876494_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e73cee9031d538866d854e4c2d5275b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինծառայող
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զինծառայող
13 օր է՝ մեր տղաներից լուր չունենք. զինծառայողների հարազատները ՊՆ–ի մոտ են
12:29 26.09.2022 (Թարմացված է: 12:33 26.09.2022) Զինծառայողների ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը խոսի և ասի` ինչ է հայտնի իրենց տղաների մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Զինծառայողների ծնողներն այս պահին հավաքվել են պաշտպանության նախարարության մոտ և ասում են, որ 13 օր է՝ տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։
«Միայն գիտենք, որ գտնվում են Վերին Շորժայի տարածքում ինչ–որ ձորակի մեջ` վիրավոր և զոհված։ Դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մենք որևէ պատասխան ենք ուզում։ Իմ տղան 1.5 տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին լուրը սեպտեմբերի 13-ի առավոտյան եմ նրանից ստացել։ Հիմա ես չգիտեմ` իմ տղան գերեվարվել է, զոհվել է, թե վիրավոր է»,–ասաց զինծառայողներից մեկի հայրը` Սերժ Ղազարյանը։
Նրա խոսքով` իրենց երեխաների ճակատագիրն անհայտ է, գուցե իշխանությունն ինչ–որ քայլեր է անում, սակայն արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա։
Ղազարյանը նշեց, որ ՊՆ–ի մոտ են հավաքվել` ակնկալելով, որ այստեղ կպատասխանեն իրենց հարցերին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: