00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փիլոյանը 1 մլն դրամ կաշառք է ստացել իր խորհրդականի օժանդակությամբ. Հակակոռուպցիոն կոմիտե

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Փիլոյան
Անդրանիկ Փիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Անդրանիկ Փիլոյան
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին նախարարը ոչ միայն գումար է վերցրել, այլև ոսկու ձուլակտորի և ջեռուցման համակարգի տեսքով է կաշառք ստացել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի ու հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող ևս 12 անձի, այդ թվում` նախարարության տարբեր պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և մանրամասներ ներկայացնում։
Նախաքննությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենք կառուցելու համար ընկերությունը գործարքի մեջ է մտել ԱԻ նախարարության պաշտոնյաների հետ։ Անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար Փիլոյանն իր խորհրդականի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է 1 մլն դրամ կաշառք։
«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ կոմիտեի` բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ նախարարը համապատասխան պաշտոնում է նշանակել Ա. Օ.-ին և դրա դիմաց ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք է ստացել նրանից:
Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն:
Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի է ընդունել տարբեր մարդկանց ու նրանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:
Հիշեցնենք, որ Փիլոյանին կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք է ներկայացվել ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Մեղադրյալներից Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0