00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ թնդանոթները խոսում են, մուսան չպետք է լռի. արվեստագետները` ծանր օրերում գործելու մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրվեստագետները Sputnik Արմենիայում
Արվեստագետները Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Արվեստագետները Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Մշակութային գործիչները շեշտում են` կարևոր է, որպեսզի արվեստը մարդու առօրյայի գոյաբանական մասը լինի։ Կարող են կազմակերպվել համերգներ, որոնց բյուջեի մի մասը կուղղվի պատերազմական իրավիճակներում ամենաանհրաժեշտ տեղերը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայրենիքի համար ծանր ժամանակներում, երբ թնդանոթները «խոսում» են, մուսան չպետք է լռի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն սրահում կայացած ասուլիսի ընթացքում այսպես արտահայտվեցին հայ արվեստագետները` անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անեն իրենք, երբ երկրում պատերազմական իրավիճակ է։
«High fest» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ ադրբեջանական կողմը միայն կուրախանա, եթե որևէ միջոցառում, որը նախատեսվում էր իրականացնել, չիրականացվի։
© Sputnik / Asatur Yesayants«High fest» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը
Артур Гукасян на пресс-конференции Должны ли молчать музы, когда говорят пушки? (26 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
«High fest» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը
««High fest»–ի մասնակիցներից 3 խումբ մեզ հայտնել է, որ չեն գալու, քանի որ իրենց կառավարությունները խորհուրդ են տվել չայցելել այստեղ, որովհետև իբրև թե վտանգավոր է։ Կային հյուրեր, որոնք վարպետության դասեր պետք է անցկացնեին, նրանցից մի քանիսն էլ չեղարկել են իրենց այցերը նույն պատճառներով։ Իհարկե, կանենք մեր փառատոնը, քանի որ մեր 20–ամյակն է, սակայն ուրախությունը փոքր–ինչ մեղմ կլինի»,– նշեց Ղուկասյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նույնպես ընդգծեց, որ ինչ էլ լինի աշխարհում, մուսան չպետք է լռի։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Բրիտանիան իր բավականին սահմանափակ բյուջեն բաշխում էր տարբեր ոլորտներին, Չերչիլն ասել էր, որ բավականին մեծ գումար տրամադրվի մշակույթին։ Նա նշել էր, եթե չլինի մշակույթ, ապա ինչի՞ համար են իրենք պայքարում։ Իմ կարծիքով երկրի ինքնորոշման ամենամեծ ցուցանիշը մշակույթն է»,– նշեց Հախնազարյանը։
© Sputnik / Asatur YesayantsՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը
Нарек Ахназарян на пресс-конференции Должны ли молчать музы, когда говорят пушки? (26 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի պնդմամբ` պետք է մտածելակերպերի վերափոխումներ անել։ Նրա խոսքով` մշակույթը կյանքի մասին է, իսկ այսօր մարդն ավելի շատ մահից է խոսում, մինչդեռ իր կյանքը տվող զինվորն այդ քայլին է գնում կյանքի, ապրելու համար։
«Մշակույթն այն միջոցն է, որը թույլ է տալիս չունենալ մահ ու արյուն, և ունենալ կյանք։ Կարևոր է, որպեսզի արվեստը մեր առօրյայի գոյաբանական մասը լինի։ Խնդրում եմ տարբեր արվեստագետներին, մշակութային հաստատություններին շատ չկառչել պսևդոպատրիատիկ թեզով, թե մեր ներկայիս օրակարգի բովանդակությունից ցանկացած շեղում ապազգային է»,– ասաց Ավետիսյանը։
© Sputnik / Asatur Yesayants«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը
Карен Аветисян на пресс-конференции Должны ли молчать музы, когда говорят пушки? (26 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն էլ նշեց` իր կարծիքով նման ժամանակներում պետք է մշակութային մոբիլիզացիա լինի։
«Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ պետականության, հայրենիքի փլուզման փուլ է, և նույն վիճակում է մշակույթը։ Այն ահասարսուռ իրադարձությունները, որ կատարվում են, մարդկանց հաճախ հանգեցնում են անգործության, սակայն պետք է կարողանանք պահապանել այն ինչ կա։ Մշակութային գործիչները կարող են մարդկանց ոգևորել, հավատ ներշնչել։ Արվեստը պետք է գործի, բայց, ըստ իս, դա պետք է լինի այսօրվա իրավիճակի տրամաբանության մեջ»,– ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` կարող են կազմակերպվել համերգներ, որոնց բյուջեի մի մասը կարող է ուղղվել պատերազմական իրավիճակներում ամենաանհրաժեշտ տեղերը։ Երգիչը նաև մի դեպք հիշեց Արցախյան 44-օրյա պատերազմից, նա որպես կամավոր էր մեկնել։
© Sputnik / Asatur YesayantsԴերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը
Айк Петросян на пресс-конференции Должны ли молчать музы, когда говорят пушки? (26 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը
«Մի օր, երբ հերթական խումբը պետք է հերթափոխի գնար` մի տղա սկսեց երգել, մյուսներն էլ միացան ու ոգևորված գնացին մարտի։ Վստահեցնում եմ` անգամ մեկ երգը կարող է ուժ տալ։ Բոլորի հոգիներն ու սրտերը կուտակված են, բայց պետք է սկսեն ստեղծագործել, արարել»,– նշեց Հայկ Պետրոսյանը։
Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ստեղծվել էր մի իրավիճակ, ինչից ելնելով ՀՀ մի շարք մշակութային հաստատություններում չեղարկվել կամ հետաձգվել են բազմաթիվ թատերական ներկայացումներ, միջոցառումներ ու համերգներ։ Համատարած հետաձգվում էին նաև հարսանեկան արարողությունները, ծննդյան տոնակատարությունները, սրճարաններում բարձր երաժշտություն չէր հնչում։
Նշենք, որ որոշ մշակութային հաստատություններ շարունակում են հետաձգել սեպտեմբերյան իրենց ներկայացումները կամ համերգները, սակայն մի մասն էլ վերականգնում են համերգային ծրագրերը։
Լրահոս
0