00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում գտնվող քրդերին Թուրքիային արտահանձնելու լուրը նրանց փաստաբանը աբսուրդ է համարում

© Sputnik / Aram NersesyanՀայ-թուրքական սահման
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Բաժանորդագրվել
Աթիլլա Չիչեքի ու Հուսեյին Յըլդրըմի շահերը կես տարի պաշտպանած փաստաբան Դավիթ Գասպարյանը Sputniik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նրանց արտահանձնման մասին մամուլից է իմացել։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ազգությամբ քուրդ՝ Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին լուրերը Հայաստանում իրականացված դատական գործընթացում նրանց շահերը պաշտպանած փաստաբան Դավիթ Գասպարյանն «աբսուրդ է» համարում։ Այս մասին փաստաբանը հայտնեց Sputniik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ իր քուրդ պաշտպանյալներն անգամ դատարանի դահլիճում են հայտարարել, թե ինչ է սպասվում իրենց Թուրքիայում հայտնվելու դեպքում։
«Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ իրենք հետապնդվում են, Թուրքիայի Հանրապետության կողմից ճնշումների են ենթարկվում։ Իրենք դատարանում էլ էին հայտնում, որ Թուրքիան իրենց չի ընդունում, ճնշված են, բռնաճնշումների ենթարկված ժողովուրդ են։ Այսինքն` ես աբսուրդ եմ համարում, կասկածում եմ, որ ՀՀ–ն, որ բարեկամ ժողովուրդ է համարում քրդերին, իրենց հանձնած լինի, որովհետև հանձնելու պայմանը մենք հասկանում ենք, թե ինչ կլինի»,– ասաց Գասպարյանը։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը կալանքից ազատվել են 2022թ–ի փետրվարին` դատարանի որոշմամբ, ու այդ պահից սկսած եղել են փաստացի ազատության մեջ։
«Դատարանի որոշումը եթե նայեք, ասում է` բավարարել մասնակի, ազատ արձակել դատարանի դահլիճից։ Այսինք` 2022թ–ի փետրվարից իրենք ազատության մեջ են եղել»,– ասաց Գասպարյանը։
Ինչ վերաբերում է վճռի մասնակի բավարարմանը, փաստաբանը պարզաբանեց, որ ինքը դատարանին նաև արդարացման պահանջ էր ներկայացրել, բայց դատարանն այն մերժել էր` ըստ էության բավարարելով միայն պատիժը պայմանական չկիրառելու պահանջը։
Ըստ դատական գործի` Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը ձերբակալվել են 2021թ–ի օգոստոսի 16-ին` Սյունիքի մարզում Իրանից Արաքս գետով Հայաստան ապօրինի մուտք գործելուց հետո։
Պետական սահմանն ապօրինի հատելուց բացի նրանց նաև զենք–զինամթերքի մաքսանենգության մեղադրանք էր առաջադրվել, քանի որ այդ պահին նրանց մոտ հայտնաբերվել էր 2 ինքնաձիգ, 1 ատրճանակ, 318 փամփուշտ և 4 նռնակ։
Ամիսներ տևած դատավարության ավարտին օրինական ուժ մեջ մտած դատավճռով Հուսեին Յըլդըրըմը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 3 միլիոն իրանական ռիալի բռնագրավման, Աթիլլա Չիչեքը` ՝ 5 տարվա ազատազրկման ու 5 700 ԱՄՆ դոլարի բռնագրավման:
Միաժամանակ որոշվել էր պատիժը պայմանական չկիրառել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան, որի արդյունքում Յըլդըրըմն ու Չիչեքն ազատ էին արձակվել դատարանի դահլիճից։
Այն մասին, որ իր նախկին պաշտպանյալները ինչ–որ ձևով հայտնվել են Թուրքիայում՝ Դավիթ Գասպարյանը տեղեկացել է մամուլից ու չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

«Ես նման տեղեկություն չունեմ, որ իրենց արտահանձնել են։ Այդ մարդիկ եղել են ազատության մեջ, ունեցել են ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք։ Եվ չի բացառվում, որ սահմանն իրենք են ինքնակամ անցել ու հայտնվել այդ վիճակում։ Հնարավոր է, որ ինչպես ՀՀ էին մտել, այդպես էլ ապօրինի անցած լինեն Թուրքիայի Հանրապետություն»,– չբացառեց Գասպարյանը` նշելով, որ դա լոկ իր ենթադրությունն է։

Օրենքով` փորձաշրջանում գտնվող անձը պարտավոր է պարբերաբար ներկայանալ Պրոբացիոն ծառայություն ու ստորագրություն տալ։ Իսկ սահմանը հատելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն ստանալ, ինչը, փաստաբանի խոսքով, գրեթե անհնար է։
Բացի այդ, Դավիթ Գասպարյանը հիշեցրեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ իրավական փոխգործակցության պայմանագիր չունի, ու երկու երկրների միջև քաղաքացիների արտահանձնման որևէ դեպք առ այսօր պաշտոնապես տեղի չի ունեցել։
Քրդական բանվորական կուսակցության անդամների ձերբակալման մասին Թուրքիան հայտարարել էր սեպտեմբերի 23-ին` նշելով. «Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտնված PKK ահաբեկչական կազմակերպության երկու զինյալների ձերբակալման գործողություն է իրականացրել։ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմն արդեն հասցվել են Թուրքիա»։
Թե ինչպես են նրանք «հասցվել» Թուրքիա, թուրքական աղբյուրները չեն մանրամասնում։
Քուրդ զինյալները Ռուսաստանին և ԱՄՆ-ին հորդորում են «սանձել» Թուրքիային
Փոխարենը նշվում է, որ Թուրքիայում Չիչեքը մեղադրվում է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին ու 2020 թվականի օգոստոսի 25-ին իրականացված ահաբեկչությունները կազմակերպելու համար։ Իսկ Յըլդրըմը, ըստ թուրք իրավապահների, իրենց պետության դեմ է աշխատել Սիրիայի ու Իրաքի տարածքից։
Այն մասին, որ Հայաստանի սահմանը հատած քրդերը գտնվել են միջզգային հետախուզման մեջ, շուրջ կես տարի նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված փաստաբանը երբևէ չի լսել։ Դավիթ Գասպարյանի խոսքով, այդ մասին ՀՀ–ում քննված քրեական ու դատական վարույթի նյութերում ոչ մի տեղեկություն չի եղել։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործի նյութերի համարձայն, Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմը հայաստանյան դատարանում հայտարարել են, որ հանդիսանում են Քրդական բանվորական կուսակցության անդամներ։
«Իրենք թուրքերի դեմ զինված և գաղափարական պայքար են մղում։ Զենքերը և զինամթերքը իրենց են պատկանում, քանի որ Թուրքիայի դեմ պայքար են մղում, հետևաբար դրանք իրենց անբաժան մասն են կազմում և պարտավոր են միշտ կրել»,– ասված է դատական գործի նյութերում։
Աթիլլա Չիչեքը հայ իրավապահներին հայտնել է, որ Թուրքիա-Իրան սահմանը մոտ 1 տարի առաջ սկսել են ամրացնել, պատ են կառուցել, այդ իսկ պատճառով նույնիսկ չեն էլ փորձել հատել սահմանն այդ վայրով, այլ որոշել են Թուրքիա գնալ Հայաստանի տարածքով, քանի որ իմացել են, որ Հայաստանը իրենց համար բարեկամ երկիր է:
Հուսեին Յըլդըրըմն էլ հայտնել է, որ Հայաստանում մնալու մտադրություն չեն ունեցել, ՀՀ-ում ծանոթներ չունեն, իսկ ՀՀ–ից Թուրքիա հասնելու տարբերակ պետք է իրենց ուժերով գտնեին ու փորձեին հայ–թուրքական սահմանն աննկատ անցնել։
Հիշեցնենք` արդեն ավելի քան 2 օր է, ինչ սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։
Տեղեկատվությունը տարածողները կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։
Քրդական խմբավորումները հերքել են Սիրիայի բանտից զինյալների փախուստի մասին լուրերը
Հայաստանին ուղղված մեղադրանքներ ու քննադատություններ կան նաև քրդական տեղեկատվական ու սոցիալական աղբյուրներում։
ՀՀ իշխանությունը` ի դեմս ԱԱԾ–ի ու արդարադատության նախարարության, սեպտեմբերի 25-ի երեկոյան հաղորդագրություններ տարածեց. ԱԱԾ–ն հայտնեց, որ դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ արդարադատության նախարարությունը, հակառակը, հայտարարեց, որ դա իր գործառույթն է, բայց նշված երկու անձանց արդարադատության նախարարությունը Թուրքիային չի փոխանցել։
Թե ինչպես են Հայաստանում գտնվող քրդերը հասել Թուրքիա, հարցը մնում է առկախված։
Լրահոս
0