00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը

© Photo : official site of MESCS of RA Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Բաժանորդագրվել
Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:
Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ առաջնորդների (շուրջ 100 մասնակից) համար։
© Photo : official site of MESCS of RA ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան
Замминистра ОНКС Артур Мартиросян на церемонии открытия XVIII Российско-армянского молодежного форума (26 сентября 2022). Раздан - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյան
Բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կազմակերպության հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Փոխանցվել է նաև Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը:
Միջոցառումը վարել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) պրոռեկտոր Գրիգորի Պետուշկովը:
© Photo : Посольство России в Армении Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Посол России Сергей Копыркин принял участие в церемонии открытия XVIII Российско-армянского молодежного форума (26 сентября 2022). Раздан - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ հայ-ռուսական հոգևոր-մշակութային դարավոր կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև տարբեր ձևաչափերով համագործակցությունը երիտասարդության ոլորտում: Նա մասնավորապես ԱՊՀ և ներկայում նաև ԵԱՏՄ շրջանակներում ակտիվացող փոխգործակցության կողքին կարևորել է երկկողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունները:
Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռուսական կողմը հետաքրքրված է հայկական փորձով, և իրենք նաև պատրաստակամ են կիսվել իրենց փորձով և զարգացնել հետագա համագործակցությունը: Իրենց հերթին երկու երկրների դիվանագիտական կառույցներից հնչել են հայ-ռուսական երիտասարդական ֆորումի կարևորությունն ընդգծող ելույթներ։
© Photo : Посольство России в Армении Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Посол России Сергей Копыркин принял участие в церемонии открытия XVIII Российско-армянского молодежного форума (26 сентября 2022). Раздан - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Հրազդանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը
Համաժողովի բացման արարողությունից հետո տեղի են ունեցել երիտասարդների հետ թեմատիկ քննարկումներ հետևյալ առանցքային թեմաներով՝ «Երիտասարդական ակտիվ գործունեությունը մարզերում և բուհերում», «Ոչ ֆորմալ կրթություն և նորարարություն», «Կամավորական աշխատանք»:
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մասնակիցների այց մշակութային վայրեր:
Լրահոս
0