00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո,՛ դա կապիտուլյացիայի պայմանագիր է». ՀՀ 1–ին նախագահը` ստորագրվելիք փաստաթղթի մասին

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2022
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահի խոսքով` պետք է նախ սահմանային իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիային տիրապետել, հետո նոր միայն փորձել հասկանալ, թե արդյոք ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ավելի լավ լուծումներ կան։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից, որը սպասվում է Ադրբեջանի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Դա միամտություն է. ով էլ գա, գուցեև ավելի վատ փաստաթուղթ ստորագրի։ Դուք չգիտեք, քանի որ այդ ինֆորմացիային չեք տիրապետում։ Ինֆորմացիայի միակ տերը Փաշինյանն է»,–ասաց Տեր–Պետրոսյանը։

Նրա խոսքով` պետք է նախ այդ ինֆորմացիային տիրապետել, հետո նոր միայն փորձել հասկանալ, թե արդյոք ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ավելի լավ լուծումներ կան։ Տեր–Պետրոսյանը նշեց, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, հիմա խնդիրն այն է, որ այդ բոլոր վատ լուծումներից ընտրենք պակաս ցավալին։
Նա նշեց, որ Փաշինյանն էլ է սպասվող փաստաթղթից վախենում, որովհետև գիտի, որ «ինչ էլ ստորագրի, ասելու են` դավաճան, թուրք»։

«Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագիր չունեն, այո՛, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»,–ասաց Տեր–Պետրոսյանը։

Նշենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
Դրանից հետո, սակայն, սեպտեմբերի 13-ի գիշերվանից սկսած` ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետանային գնդակոծության է ենթարկել հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի խաղաղ բնակավայրերը։ Տարբեր ինտենսիվությամբ մարտեր էին ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար, Ներքին Հանդ։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 է, զոհվածների թվում կա երեք խաղաղ բնակիչ։
Վիրավորվել է 293 զինծառայող և 7 խաղաղ բնակիչ։ Առնվազն 20 զինվորական գերի է ընկել։
Լրահոս
0