00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն. Արարատ Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsՀունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը հույն գործընկերոջ հետ հանդիպման անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին` ասելով, որ այն դեռ մնում է չկարգավորված։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Դենդիասը Հայաստան է ժամանել այսօր, նա արդեն առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ։
«Արժեվորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գործողությունների հետևանքով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։
Միրզոյանը հայտնեց, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց` հիմնախնդիրը մնում է չլուծված. «Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»։
© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին
Встреча глав МИД Армении и Греции Арарата Мирзояна и Никоса Дендиаса (27 сентября 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Դենդիասի` Հայաստան այցը, ինչպես նաև հիմա Երևանում նրա գտնվելը Հունաստանի համերաշխության երաշխիքն է։
Երկու երկրների նախարարներն անդրադարձել են հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և փաստել, որ 30 տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել ամուր հարաբերություններ։
Լրահոս
0