00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը չի ընդունում ավելի քան 80 գերիների փաստը. Սիրանուշ Սահակյան

© Sputnik / Aram NersesyanԶինծառայող
Զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Զինծառայող
Բաժանորդագրվել
2 տարվա ընթացքում ադրբեջանական կողմը 156 գերի է վերադարձրել Հայաստանին։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` խոսելով 44-օրյա պատերազմի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Բաքվում հայտնված ռազմագերիների մասին։
«Գերիներն այս ընթացքում ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Ադրբեջանում պահվող գերիների պաշտոնական թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը կազմել է 33, իսկ հիմա ունենք գերեվարման շուրջ 20 նոր դեպք։ Նրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես նույնականացվել է, և առաջիկայում ՄԻԵԴ–ի միջոցով ևս պատասխաններ են ակնկալվում։ Դրանից հետո կկարողանանք վերջին ագրեսիայի հետևանքով գերության մեջ հայտնվածների հստակ թիվ հայտնել»,– ասաց Սահակյանը։
Նա նշեց` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթանում է միջպետական գործընթաց, որը ներառում է և՛ ռազմագերիների հարցը, և՛ նրանց նկատմամբ վերաբերմունքը, և՛ վերադարձի հնարավորությունը։ Հայ գերիների հարցն անուղղակիորեն քննարկվում է նաև ՄԱԿ-ի արդարադատության դատարանում` ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում։
«Իրավական ջանքերն աննախադեպ են եղել, քանի որ Հայաստանը նախկինում զերծ է մնացել մարդու իրավունքների հարցերով որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց։ Պետությունն առաջին անգամ է հանդես գալիս միջազգային իրավական ատյաններում։ Զարգացումներն էլ ցույց են տալիս, որ մեր գերիները դադարել են գերի լինելուց, նրանք արդեն պատանդներ են և օգտագործվում են որպես միջոց Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»,- ասաց Սահակյանը։
Նա նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվից 156 գերի է հայրենադարձվել, դա արվել է ներդրված իրավական և քաղաքական ջանքերի շնորհիվ։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0