00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոլիվուդյան կինոնկարները՝ իրականություն. աստերոիդի ուղեծիրը փոխելու առաջին փորձը

© Photo : Unsplash / Javier MirandaԵրկնաքար
Երկնաքար - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Երկնաքար
Բաժանորդագրվել
Հարց է՝ ինչպե՞ս կպահեն իրենց բնակիչները, իմանալով, որ 60 օրից զրկվելու են ամեն ինչից՝ բնակարանից, ունեցվածքից, աշխատանքից, ինչպե՞ս են իշխանությունները տարհանելու 10 միլիոն մարդկանց։
Եկեք անկեղծ լինենք։ Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը՝ Երևանի ժամանակով 3 անց 14 րոպեին պատմական իրադարձություն տեղի ունեցավ. մարդկությունն առաջին անգամ փորձ արեց փոխելու երկնային մարմիններից մեկի՝ Դիմորֆ աստերոիդի ուղեծիրը` հարվածելով այդ երկնաքարը Երկրից արձակված հրթիռով։ Քանզի այդ ամենը կատարվեց մեզնից ավելի քան 10 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, առայժմ պարզ չէ, թե ինչ արդյունք տվեց այդ առաջին փորձը։ Կիմանանք առաջիկա ամիսներին։
Բայց հանգիստ եղեք՝ եթե նույնիսկ ոչինչ չի ստացվել և ուղեծիրը չի փոխվել, այդ աստերոիդը մեր մոլորակի համար բացարձակ ոչ մի վտանգ չի ներկայացնում։ 160 մետր տրամագծով Դիմորֆը պտտվում է մեկ այլ՝ ավելի մեծ երկնաքարի շուրջը, որը կոչվում է Դիդիմ և որի տիեզերական ճանապարհը բոլորովին չի հատվում Երկրի ուղեծրի հետ։ Պարզապես, մասնագետների նպատակն է պարզել՝ արդյոք մարդկությունը արդեն հասե՞լ է այն մակարդակին, երբ կարող է գործնականում շեղել երկնային մարմինների ուղեծիրները և կանխել դրանց հետ բախվելու վտանգը։ Չէ՞ որ ընդամենը մոտ 100 տարի առաջ, երբ Սիբիրում ընկավ Տունգուսկայի երկնաքարը, այդ աղետը կանխելու մասին ոչ ոք չէր կարող նույնիսկ երազել։
Հոլիվուդյան կինոնկարները՝ իրականություն. աստերոիդի ուղեծիրը փոխելու առաջին փորձը
Հրթիռը, որը ժամեր առաջ հարվածել է աստերոիդին, դա արել է առանց կառավարվելու մարդու կողմից։ Օպերատորը չէր էլ հասցնի որևէ բան անել, քանզի հրթիռի համար երկնաքարը նկատելի է դարձել նրա հետ բախումից ընդամենը մեկ ժամ առաջ։ Այսինքն` այդ «կամիկաձե» հրթիռը փաստորեն ինքնակառավարվող էր և ինքնուրույն էր վերահսկում իր վերջին թռիչքը։ Կարող եք տրամաբանական հարց տալ. եթե հրթիռը բախվել ու կործանվել է, բա ինչպե՞ս ենք իմանալու՝ հաջողվե՞ց, թե՞ չհաջողվեց փոխել Դիմորֆի ուղեծիրը։ Դրա համար մինչև աստերոիդի հետ բախվելը հրթիռը փոքր արբանյակ է արձակել, որն այժմ պտտվում է երկնաքարի շուրջը և շուտով կսկսի տեղեկություններ ուղարկել Երկիր։ Հույս ունենանք, որ այդ տեղեկությունները դրական կլինեն։ Որովհետև բացասական փորձ արդեն ունենք՝ «2019 թվականին չհաջողվեց կանխել աստերոիդի բախումը մեր մոլորակի հետ, ինչի արդյունքում կործանվեց Նյու Յորքը»։
Իհարկե, հասկանում եք, որ խոսքն ընդամենը տեսական գիտափորձի մասին է, երբ Ամերիկայում հավաքված միջազգային մասնագետները համակարգչային ծրագրերով փորձում էին պարզել, թե ինչ կարելի է անել, եթե հենց այսօր աշխարհի բոլոր առաջատար հեռուստակայանները ընդհատեն իրենց հաղորդումները տագնապալի «Breaking news»-ով և հաղորդեն. «Մի քանի ամսից Երկրին է բախվելու 300 մետր տրամագծով աստերոիդը»։
Եթե ասեք, որ ա′յ, այս անհավանական սցենարն իրոք Հոլիվուդում էր հորինված, չեմ համաձայնի, որովհետև, ԲիԲիՍի-ի վկայությամբ, տիեզերքում արդեն հայտնաբերված են մի քանի տասնյակ օբյեկտներ, որոնք տեսականորեն կարող են վտանգ ներկայացնել Երկրի համար, հետո էլ նման բան առնվազն մի անգամ ենթադրաբար արդեն պատահել է՝ մոտ 66 միլիոն տարի առաջ մեր մոլորակի վրա վերացել են բազմաթիվ կենսատեսակներ, այդ թվում՝ դինոզավրերը, և մասնագետների մեծ մասը համոզված է՝ պատճառը հենց երկնաքարն է եղել։
ՆԱՍԱ-ում դիտարկվող տարբերակը սա էր՝ հայտնաբերելով դեպի մեր մոլորակը սլացող աստերոիդը, գիտնականները պարզել են, որ այն լիովին ոչնչացնելու է Դենվեր քաղաքը։ Քննարկվել է միջուկային զենքի միջոցով այդ երկնաքարը ոչնչացնելու հնարավորությունը, բայց շատ երկրներ դրան դեմ են արտահայտվել։
Ի վերջո, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ճապոնիան և Եվրամիությունը պատրաստել են 6 հրթիռներ, որոնք պիտի փորձեին ոչնչացնել աստերոիդը։ Հրթիռներից երեքի առաքելությունը հաջողությամբ է պսակվել, երկնաքարը շեղվել է իր ուղեծրից, բայց անսպասելի բան է կատարվել՝ աստերոիդից պոկված մի մեծ կտոր սուրացել է դեպի երկիր, և բախումից երկու ամիս առաջ պարզ է դարձել՝ այն հարվածելու է Նյու Յորքին և վերացնելու է ամեն ինչ մոտ 15 կիլոմետր շառավղով։
Բողոքի ակցիայի մասնակիցներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
«Պարտությունը մեզ չպետք է խանգարի պայքարել անկախության համար»․ Լինքոլն
Ահա այստեղ է, որ ծագում են գլխավոր հարցերը՝ ինչպե՞ս կպահեն իրենց բնակիչները, իմանալով, որ 60 օրից զրկվելու են ամեն ինչից՝ բնակարանից, ունեցվածքից, աշխատանքից, ինչպե՞ս են իշխանությունները տարհանելու 10 միլիոն մարդկանց, ինչպե՞ս է ապահովվելու, ասենք, քիմիական գործարանների անվտանգությունը, վերջապես, ինչպե՞ս կարելի է փրկել քաղաքի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում պահվող արվեստի գլուխգործոցները։
Բայց գլխավոր հարցը երևի սա է՝ արդյոք փրկվելու շանս ունե՞ն այս Երկնագույն մոլորակի վրա ապրողները, որոնք արդեն սովորում են, թե ինչպես կարելի է կանխել տիեզերքից եկող վտանգը, ու միաժամանակ շարունակում են ոչնչացնել միմյանց արյունալի պատերազմներում։ Համաձայնե՛ք՝ շատ դիպուկ է ասված. «Մարդկության ճակատագիրը մարդկա՛նց ձեռքին է։ Եվ դա է ամենասարսափելին…»։
Լրահոս
0