00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տեր–Պետրոսյանը հորդորում է համախմբվել պետականության, ոչ թե իշխանության շուրջ. քաղաքագետ

Որքան էլ բարձր գնահատենք Տեր–Պետրոսյանի մեսիջները, իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստ չեն երկխոսության
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ նա խոսել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։
Որքան էլ բարձր գնահատենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի երկու մեսիջները, թե՛ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այսօր պատրաստ չեն երկխոսության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը` անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, երկրի անվտանգությանն առնչվող հարցերին, հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արցախայան հիմնախնդրին։
«Լևոն Տեր–Պետրոսյանի հիմնական ուղերձը վերաբերում էր որակական, ազգային միասնության ձևավորմանը, ինչը ենթադրում է, որ մեր երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն մարտահրավերի առջև, որ պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը վտանգներին դիմակայելու համար։ Իսկ երկրորդ ուղերձը վերաբերում էր այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որով գոնե հնարավոր լինի փրկել Հայաստանի պետականությունը»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ձգձգում է ինչ–որ փաստաթղթի ստորագրումը կամ երկչոտ հայտարարություններ է անում այդ մասին, քանզի վախենում է, որ երկրում իրեն կանվանեն կապիտուլյանտ, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ սպասողական վիճակում է, որովհետև ցանկանում է ամբողջ պատասխանատվությունը թողնել բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։
«Վարչապետն ունի մի մոտեցում, որն արտահայտել է դեռ 44-օրյա պատերազմից առաջ և չի վերանայել։ Նա ասում էր, որ բանակցում է այն, ինչ ուզում է, որ լավ էլ բանակցում է։ Ցավոք, մի կողմից իշխանության մոտ չեմ տեսնում երկխոսելու ցանկություն, մյուս կողմից` ընդդիմության։ Փաշինյանն ըստ երևույթին վախենալու է բանակցությունների մանրամասներ բացելուց, քանզի կարծում է, որ իրեն այդ դեպքում տարբեր պիտակներով կկոչեն, իսկ ընդդիմությունն իր հերթին կարծես չի ցանկանում փակ ռեժիմով հանդիպել Փաշինյանի հետ։ Միակ ձևը հանդիպումն է, բանակցությունների մանրամասներին ծանոթանալու այլ տարբերակ ուղղակի չգիտեմ»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը հիասթափությամբ ընդգծում է, որ մեր հասարակության մեծամասնությունը միշտ սկզբնական փուլում չի հավատացել զգուշացումներին, բայց հետո կանխատեսումները կամ դրանց զգալի մասը դարձել են իրականություն։ Նա վկայակոչեց Լևոն Տեր–Պետրոսյանի` 1998 թվականի ուղերձը, երբ առաջին նախագահը հանդես եկավ որոշակի կանխատեսումներով, որոնք մեծ հաշվով իրականություն դարձան 2020 թվականի սեպտեմբերին։
Գործող իշխանությունների շուրջ համախմբումը սխալ կլինի. Սեյրան Օհանյան
«44-օրյա պատերազմից հետո Տեր–Պետրոսյանը խոսում էր պրոբլեմների մասին ճիշտ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքին պտտվում էր երկրում և սպառնում սրան–նրան, այսինքն` այնպիսի տպավորություն էր, որ արտաքին մարտահրավերներ չունենք, իսկ խորհրդարանական ընդդիմությունն էլ խոստանում էր վերադարձնել Շուշին և Հադրութը։ Դարձյալ ռեալ–պոլիտիկը ցույց տվեց, որ ո՛չ Փաշինյանի մուրճն ուժ ուներ, ո՛չ էլ Շուշին ու Հադրութը վերադարձնելու՝ ընդդիմության կարգախոսներն էին իրական»,– նշեց քաղաքագետը։
Սուրենյանցը խորհուրդ տվեց ուշադրությամբ հետևել հարցազրույցի տողատակերում առկա վտանգներին առնչվող հիշատակումներին։ Նրա կարծիքով` գործող իշխանությունն առաջին նախագահի նկարագրած տարբերակով ընդամենը համաձայնության մաս էր, այլ ոչ թե համաձայնության բուրգը, այսինքն` խոսվում էր գլխավորապես համախմբման մասին պետականության, այլ ոչ թե իշխանության կամ առանձին վերցրած անձի շուրջ։
Լրահոս
0