00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար. Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտ. արխիվային լուսանկար
Ստեփանակերտ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այն հանգամանքը որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից դուրս է եկել, նշանակում է, որ Հայաստանը չի պայքարում Արցախի համար։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ձեզհետ խոսելու ոչինչ չունենք այդ հարցով, և ինչքան ես գիտեմ` Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու – Ստեփանակերտ և ինչ-որ չափով` Մոսկվա ձևաչափով։ Հիմա, ինչ հետևանքների է կարող բերել այս ֆորմատը`ինքներդ գնահատեք»,- նշում է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն այնպիսի տպավորություն ունի, թե Ղարաբաղի իշխանությունը հարմարվել է այս իրավիճակի հետ․
«Իհարկե իրենց հայտարարություններում խոսում են ինքնորոշման ու սուվերենության մասին, բայց այլ խոսակցություններում թեման ուրիշ է։ Ինքնարդարացումը հետևյալն է՝ Հայաստանը ձեռքերը լվացել է, պետք է մի ելք գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա հնարավոր չէ առանց Ադրբեջանի հետ համագործակցության»։
Բաքվի, Անկարայի վրա ազդելու լծակները չափազանց սահմանափակ են. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահը փաստում է, որ Արցախի կախվածությունը Բաքվից մեծացել է։ Դա է փաստում այն, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ , էլեկտրասյուները չեն տեղափոխվել, իսկ կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա։
«Սրա շնորհիվ Ադրբեջանն ուզած ժամին, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար»։
Քաչարյանը հավելեց նաև, որ ժողովրդի 95 տոկոսը չի պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0