Ֆրանսիայի հատուկ դեսպանորդը կայցելի Հայաստան և Ադրբեջան

© AFP 2023 / LUIS ACOSTAԲրիս Ռոքֆոյ
Բրիս Ռոքֆոյ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Բրիս Ռոքֆոյ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ՝ կողմերին կոչ անելով անհապաղ վերսկսել երկխոսությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հատուկ դեսպանորդ Բրիս Ռոքֆոյը մինչև շաբաթվա վերջ Հայաստան և Ադրբեջան կայցելի կողմերի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների` տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ
«Ի շարունակություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների՝ դեսպան Բրիս Ռոքֆոյը, որը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացն է, այս շաբաթ կուղևորվի Բաքու, այնուհետև Երևան», - նշել է պաշտոնյան։
Հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայ գործընկերոջ` Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Փարիզը պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի հետ սահմանի շրջանում տիրող իրավիճակը գնահատելու համար:
Նշենք, որ Ռոքֆոյը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0