00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գիտեինք, որ պատերազմ է լինելու, բայց պատրաստվո՞ւմ էինք

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ 2020 թվականին արդեն ակնհայտ էր, որ պատերազմն ուր որ է սկսվելու է, սակայն անհոգ էինք։
Դրա օբյեկտիվ պատճառն այն էր, որ մինչ այդ երբեք չէինք ճաշակել պարտության դառնությունը. 90-ականների առաջին կեսին կատարյալ հաղթանակ էինք տարել, իսկ 2016-ի ապրիլին Ադրբեջանին առնվազն չէր հաջողվել հասնել իր նպատակին, ինչը փաստել է Սերժ Սարգսյանը։
Մեջբերեմ. «Մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում, իսկ չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է, Ալիևի հրապարակային հայտարարությունն այն մասին, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»: Ինչևէ, հենց այս ռազմական հաջողությունները ոմանց մոտ ստեղծեցին ոչնչով չհիմնավորված պատրանքը՝ էլի պատերազմ կլինի, բնականաբար, էլի կհաղթենք։
Բանակի հետ կապված ծրագրերն, ի դեպ, նույնիսկ ավելի հավակնոտ են եղել։ Ահա թե ինչ էր ասում Սեյրան Օհանյանը, երբ զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը.
Գիտեինք, որ պատերազմ է լինելու. բայց պատրաստվո՞ւմ էինք
«Մենք այլևս չպետք է սահմանափակվենք այն բանով, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Հայաստանի զինված ուժերը պետք է աշխարհի ուժեղագույն բանակների մակարդակին դասվեն»։ Ղեկավարության այս համոզմունքը, բնականաբար, փոխանցվում է նաև շարքային քաղաքացիներիս։ Վերջին պատերազմից առաջ անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ հայաստանցիների գրեթե 94 տոկոսը վստահ էր՝ մեր բանակը ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում։
Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում արագ պեմպերով պատրաստվում էր լայնածավալ հարձակման։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տարեկան զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին աճել են 17 տոկոսով, ինչը տարեկան աճի ամենամեծ ցուցանիշներից է ողջ Արևելյան Եվրոպայում և Եվրասիայում։ Մի՞թե Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ ավելացման, ինչպես նաև թուրքական գործոնի մասին տեղեկացանք միայն պատերազմը սկսելուն պես, երբ Արցախի նախագահն ասաց. «Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործում է թուրքական բանակի առկայության, ավելի ճիշտ՝ ձեռքի տակ եղած, հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչու սարքերը և ինքնաթիռները»։
Ադրբեջանական հարձակումը սպասելի էր, սակայն նպատակն է անհայտ
Համաձայնե′ք, պատերազմից անցել է երկու տարի, իսկ մենք այդպես էլ չենք կարողանում գտնել ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ լա′վ, ինչպե՞ս պատահեց, որ հակառակորդն այնքան հեշտ ու արագ հաղթահարեց պաշտպանական գիծը, չէ՞ որ համոզված էինք, որ Արցախի սահմանները հուսալիորեն պաշտպանված են։
Փորձագետները փաստում են՝ հենց այդ զարմանալի ինքնահանգստությունն էլ մեզ վրա շատ թանկ նստեց։ Այո′, դեռ 90-ականներին Ղարաբաղի շուրջ ստեղծվել էր, այսպես կոչված՝ «Օհանյանի գիծը», որը բաղկացած էր ականապատ դաշտերից, փշալարե արգելապատնեշներից, բետոնե կրակակետերից և այլ ամրաշինություններից, որոնք սակայն գրեթե անփոփոխ էին առաջին պատերազմից ի վեր, 30 տարի շարունակ չէին բարելավվել և ամենագլխավորը՝ մանրակրկիտ ուսումնասիրվել էին ադրբեջանցիների կողմից։ Ինչպես նշում են մասնագետները, դա ադրբեջանական բանակի հրամանատարության համար էապես հեշտացրեց թիրախների որոշակիացումը և դրանց ոչնչացումը ճշգրիտ հարվածներով։
Բողոքի ակցիայի մասնակիցներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
«Պարտությունը մեզ չպետք է խանգարի պայքարել անկախության համար»․ Լինքոլն
Այն, որ զինվորականները պատերազմի ժամանակ հերոսության օրինակներ ցույց տվեցին, իհարկե, անվիճելի է, բայց ախր հարցեր կան, որոնք պետք է հասցեագրել երկու հանրապետությունների ղեկավարություններին։ Եթե անընդհատ շեշտում ենք, որ հայոց բանակի նպատակը ոչ թե հարձակվելն է, այլ պաշտպանվելը, բա ինչո՞ւ պաշտպանված չէինք ։ Արդյոք ճի՞շտ էինք գնահատել ուժերի հարաբերակցությունը։ Հնարավոր չէ՞ր գոնե ավելի բարենպաստ արդյունք ապահովել։ Վերջապես, ինչո՞ւ էինք համոզված, որ միջազգային հանրությունը մեր կողին կկանգնի, եթե այդ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը։
Ու նաև համաձայնեք՝ արդեն դժվար է Հայաստանում գտնել գեթ մեկ մարդու, որը հավատար, թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը երբևէ կպարզի ճշմարտությունը, որովհետև մինչև այդ հանձնաժողովը հազիվ սկսել է աշխատել, մեր գլխին նոր պատերազմի վտանգն է կախվել։ Իսկ ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Հայրամ Ջոնսոնը շատ ճիշտ նկատել է. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»։
Լրահոս
0