00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը հրաշքով վերադարձավ խաղ. հաղթանակը մոտ էր, բայց կրկին պարտվեցինք

© Sputnik / Asatur YesayantsՖուտբոլ
Ֆուտբոլ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Ֆուտբոլ
Բաժանորդագրվել
2011 թվականին Հայաստանի հավաքականը մրցավարական կոպիտ սխալների պատճառով պարտվեց Իռլանդիայի ընտրանուն ու զրկվեց Եվրոպայի առաջնության անցումային խաղերի մասնակցությունից։ Հիմա հաղթանակ էր հարկավոր Ազգերի լիգայի խաղարկության B լիգայում տեղը պահպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբեր – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1 խմբի վերջին խաղում 2։3 հաշվով պարտվեց Իռլանդիայի ընտրանուն և, զբաղեցնելով խմբի վերջին տեղը, հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում։
Մեր հավաքականի մեկնարկային կազմում էական փոփոխություններ էին տեղի ունեցել, ու Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում պաշտպանությունն ավելի հուսալի տեսք ուներ։ Այնպես չէ, որ իռլանդացիները անմիջապես տեմպ տվեցին խաղին։ Ի սկզբանե պարզ էր, որ դաշտի տերերի հիմնական զենքը «երկրորդ հարկի» խաղ է լինելու։ Հետևաբար մեր ֆուտբոլիստները պետք է խուսափեին տուգանային հրապարակի մատույցներում մրցակցին ստանդարտի հնարավորություն տալուց։ Հայաստանի հավաքականը շատ հաճախ սեփական կիսադաշտում էր դիմավորում մրցակցին, ընդ որում` բոլոր ֆուտբոլիստներով։ Բայց միևնույնն է` իռլանդացիները մասնավորապես խաղադաշտի կենտրոնում իրենց բավականին հարմարավետ ու հանգիստ էին զգում։
Կանչելսկիսը խոսել է Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխության մասին
Խաղի 18-րդ րոպեին անկյունայինից կատարված փոխանցումից հետո Իռլանդիան օգտագործեց իր առավելությունը ստանդարտների խաղարկման ժամանակ։ Ջոն Իգանը բացեց խաղի հաշիվը։ Մինչև ընդմիջում մեր ընտրանու մոտ մասնավորապես հարձակման գծում ոչինչ չստացվեց։ Երկրորդ խաղակեսի նկատելի փոփոխությունը մեր թիմի ավելի «բարձր» պաշտպանությունն էր։ Մեր հավաքականն արդեն մրցակցին դիմավորում էր ոչ թե սեփական կիսադաշտում, այլ մրցակցի` դիմելով պրեսինգի։ Բայց դա էլ օգուտ չտվեց։ Իռլանդիան շատ հանգիստ դուրս էր գալիս պաշտպանությունից։ Իսկ երբ Մայքլ Օբաֆեմին հեռահար հարվածով կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, թվաց` հաղթելու ոչ մի շանս այլևս չունենք։
Խաղից մեկ ժամ անցել էր, բայց մենք դեռևս հարված չէինք կատարել մրցակցի դարպասին։ Իռլանդիան իր 13 հարվածներից միայն երկուսում էր դիպուկ եղել, բայց մեր խնդիրը մեր հարվածների թիվն էր։ Առանց դարպասին հարված ուղղելու պարզապես հնարավոր չէ հաղթել։ Եվ մեկ գրոհի ընթացքում երկու հարված կատարելով` մեկը արդյունավետ եղավ մերոնց համար։ Վահան Բիչախչյանի հարվածը հետ մղեց դարպասաձողը, իսկ Արտակ Դաշյանի հարվածից հետո հաշիվը կրճատվեց։ Եվ գոլն իր գործն արեց մեր թիմի համար։ Դաշյանի գոլից երկու րոպե անց Էդուարդ Սպերցյանը հիանալի հարվածով խփեց պատասխան երկրորդ գնդակը։ Սա է ֆուտբոլը։ Հարձակման գծում անատամ խաղ ցուցադրող մեր ընտրանուն մեկ գնդակ էր հարկավոր խփել, որպեսզի թիմն արթնանա ու խաղա։ Եվ եթե Բայրամյանին հարվածն էլ մի փոքր շեղ չլիներ, ֆանտաստիկ came back կանեին մեր տղաները։ Բայց դրա փոխարեն 11–մետրանոց ստացանք մեր դարպասին, տեղի տվեցին Հովհաննես Համբարձումյանի ու Արտակ Դաշյանի նյարդերը, և ամեն ինչ փչացավ։ Մնացինք ինը ֆուտբոլիստներով, բացի այդ էլ Ռոբերտ Բրեդին նշակետից նորից առաջ մղեց Իռլանդիային։ Հայաստանի հավաքականը հրաշքով վերադարձավ խաղ, կարող էր հաղթել, բայց պարտվեց։
Հոկտեմբերի 9-ին Գերմանիայում կայանալու է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը։ Այդ օրը կիմանանք ընտրական փուլի մեր հավաքականի մրցակիցներին։ Եվրո 2024-ի ընտրական մրցաշարի առաջին հանդիպումները կայանալու են 2023 թվականի մարտի 23-ին։
Սկանդալ հետխաղային ասուլիսում. հայ լրագրողները հրաժարվեցին հարցեր ուղղել Կապառոսին
Լրահոս
0