00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ–ը ազդելու գործոն չունի, իսկ ՌԴ–ի քայլերը քաղաքական, դիվանագիտական են. Քոչարյան

© Photo : provided by VLADIMIR ZAYNETDINOVՍտանիսլավ Զասը ՀՀ սահմանին
Ստանիսլավ Զասը ՀՀ սահմանին - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ պետք է սթափ գնահատենք, թե որ պետությունները կամ որ գործոնները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ակնհայտ է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախում չլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց Ռուսաստանի քայլերը լինելու են քաղաքական, դիվանագիտական քայլեր։ Այսօր ՌԴ–ն ունի դաշնակցային հարաբերություններ Ադրբեջանի հետ և մտածել, որ կարող է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, անհեթեթություն է։ Այդ տեսանկյունից լավ վիճակ է ստեղծվել ՀՀ–ում հակառուսական տրամադրություններ արթնացնելու համար, սակայն հակառուսական տրամադրությունների «պուլտն» այսօր Ալիևի ձեռքում է»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` պետք է սթափ գնահատենք, թե որ պետությունները կամ որ գործոնները կարող են ազդել Ադրբեջանի և Թուրքիայի վրա։
Sputnik Արմենիայի հարցին, թե պաշտպանության «ճարտարապետությունը» վերանայելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ` Քոչարյանը պատասխանեց, որ եթե Ռուսաստանը կաշկանդված է Ադրբեջանի հետ հարաբերություններում, ուրեմն պետք է ներգրավել ևս մեկ երկիր` Իրանին, հատկապես, որ այն բարեկամ երկիր է Ռուսաստանի հետ։
«Սա որոշակի համարձակություն է պահանջում, սակայն երբ կառուցում էինք Հայաստան-Իրան գազատարը, հեշտ չէր այն կյանքի կոչել` հարց կար ՌԴ–ի և ԱՄՆ–ի հետ։ Բայց դիվանագիտությունն այն արվեստն է, որ դու կարողանաս այնպես ներկայացնել քո արածը, որը հնարավորություն կտա երկրներին քո քայլը չդիտել որպես սպառնալիք քո երկրի շահերին»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` Իրանի հետ համագործակցությունը երբեք չպետք է հակադրենք Ռուսաստանի շահերին, հակառակը` պետք է համալրենք նրանց շահերը։ ՀՀ երկրորդ նախագահը նշում է` եթե ՌԴ–ն պատրաստ է, պետք է մասնակից դարձնենք այս ամենին, պետք է ցույց տանք, որ այդ քայլերը վտանգ չեն ներկայացնում նրանց կենսական շահերին։
Ըստ Քոչարյանի` ՀԱՊԿ–ը ընդհանրապես ազդելու գործոն չունի` ՀԱՊԿ–ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ շատ լավ հարաբերություններ ունեն։ Մտածել, որ ՀԱՊԿ–ը կարող է օգնել, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է։
Նա, սակայն, այն կարծիքին է,, որ պետք է մնալ ՀԱՊԿ–ում և օգտվել այն դիապազոնից, որից հնարավոր է ստեղծված իրավիճակում։
ՀՀ երկրորդ նախագահը հավելեց` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա ոչ ոք ազդեցություն չունի, և վերջինս «մաստեր կլաս» է անում ազգային շահերն առաջ տանելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած ՀԱՊԿ առաքելությունը սեպտեմբերի 13-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Լրահոս
0