00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կտա նախկին նախագահների հանդիպումը. Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

© Sputnik / Aram NersesyanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպմանը, որը Գարեգին Բ–ի հրավերով կայացել է Մայր աթոռում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները ստեղծված ծանրագույն վիճակից դուրս գալու ուղիները քննարկելու և կշռադատված լուծումներ առաջարկելու հնարավորություն են տալիս։
Տեղեկությունը հայտնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը` անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպմանը։
«Այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու։ Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ երրորդ նախագահի գրասենյակի` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար։
Այն թուղթը, որ ինքը կարդացել է, մենք չենք տեսել. Քոչարյանի պատասխանը Տեր–Պետրոսյանին
Հիշեցնենք` կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին։
Հանդիպումից հետո Մայր աթոռը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշվել է շարունակել հանդիպումները։
ՀՀ–ն կապիտուլյացիոն վիճակում է 2020 թ–ից. Օհանյանը` Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին
Լրահոս
0