00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի օգտվեք ոչ լեգալ տաքսիներից. Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ-ն՝ Լարսում տիրող իրավիճակի մասին

© Sputnik / Владимир Иванов / Անցնել մեդիապահոց«վերին Լարս» անցակետ
«վերին Լարս» անցակետ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2022
«վերին Լարս» անցակետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառույցը նշում է, որ ոչ լեգալ տաքսիների վարորդների նպատակը գումար վաստակելն է, մինչդեռ նրանց ծառայություններից օգտվելով անձը կարող է դառնալ անօրինական գործողությունների մասնակից։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է «Վերին Լարս» անցակետում չօգտվել ոչ լեգալ տաքսիների վարորդների ծառայություններից։
Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերն ու կայքերը ողողված են այնպիսի գովազդներով, որոնցում մեքենաների վարորդները աստղաբաշխական գումարի դիմաց առաջարկում են քաղաքացիներին տեղափոխել «Վերին Լարսի» անցակետով։
«Երբ նման վարորդների մեքենա եք նստում, չեք կարող իմանալ՝ արդյոք մեքենան լավ վիճակում է, թե ոչ, վարորդն իրավունք ունի վարել, թե ոչ, արդյոք նա ճանապարհից առաջ հանգստացել է, էլ չեմ խոսում նրա սթափության կամ պրոֆեսիոնալիզմի մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոչ լեգալ տաքսիների վարորդների նպատակը գումար վաստակելն է, մինչդեռ նրանց մեքենան նստելով անձը կարող է դառնալ անօրինական գործողությունների մասնակից։
Հյուսիսային Օսեթիայի ոստիկանները վարորդներին և ուղևորներին խորհուրդ են տալիս զերծ մնալ անօրինական գործողություններից։
Օրենքի խախտման ցանկացած փորձ խստորեն կճնշվի իրավապահների կողմից՝ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցի առգրավումը։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է` եթե հայտնի է դառնում Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահման ապօրինի փոխադրման որևէ փաստի մասին, խնդրում ենք հայտնել (8672) 59-46-99 հեռախոսահամարով։
Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ «Վերին Լարսի» անցակետով Ռուսաստանից մեկնել փորձող քաղաքացիներին թույլ են տվել հատել սահմանը ոտքով։ Բացի այդ, առաջիկայում այնտեղ զորահավաքային կետ կտեղակայվի։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելին է։
Այս ֆոնին կտրուկ աճել է «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից մեկնողների թիվը։
Լրահոս
0