00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խնդրի կարգավորման միակ տարբերակը զորքերի հետքաշումն է սկզբնական դիրքեր․ ՌԴ դեսպան

© SputnikՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզում պատասխանել է լրագրողների հարցերին՝ հայ- ադրբեջանական կոնֆլիկտում ռուսական կողմի դիրքորոշման առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ն մշակում է մշտական խորհրդի որոշման նախագիծ, որը կարդարացնի Հայաստանի սպասելիքները։ Այսօր Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Խոսելով հայ- ադրբեջանական կոնֆլիկտի հետ կապված ռուսական կողմի դիրքորոշման մասին՝ դեսպանը ասաց․
«Ռուսաստանը հստակ իր դիրքորոշումն արտահայտում է՝ հարցի լուծման միակ ճանապարհը դիվանագիտական է, այն եռակողմ համաձայնությունների հիման վրա, որոնք կան։ Ես կարծում եմ, որ սա շատ հստակ դիրքորոշման արտահայտում է, իսկ եթե սրան էլ գումարենք այն բոլոր պրակտիկ քայլերը, որ անում է Ռուսաստանը, ապա չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է»,-ասաց դեսպանը։
Սերգեյ Կոպիրկինը նշեց նաև, որ զորքերի հետքաշումը սկզբնական դիրքերին՝ սահմանային խնդրի կարգավորման միակ տարբերակն է։
«Կարող են լինել տարբեր ակնկալիքներ, մենք հասկանում ենք այս ողբերգական իրավիճակը, բայց Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման այն գործընթացը, որը 2020թ.նոյեմբերին մեկնարկել էր՝ եռակողմ հայտարարությամբ, առաջ գնա»։
Դեսպանը հավելեց նաև, որ Ռուսաստանը շարունակում է ամեն կերպ աջակցել կողմերին ընդհանուր դիրքորոշումների մշակման գործում: Նրա խոսքով ՝ դա մեծ ջանքեր ու լարվածություն է պահանջում բոլորից։
© SputnikԱդրբեջանական հրետակոծությունից տուժած շինություն
Главы диппредставительств посетили пострадавшие от азербайджанской агрессии населенные пункты (29 сентября 2022). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Ադրբեջանական հրետակոծությունից տուժած շինություն
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել էր նաև Ջերմուկ և Գորիս քաղաքներ։
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:
Լրահոս
0