00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել Բայդենին պատասխանատվության ենթարկել

© AFP 2024 / EMMANUEL DUNANDՆիկոլյա Դյուպոն–Էնյան
Նիկոլյա Դյուպոն–Էնյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Նիկոլյա Դյուպոն–Էնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փետրվարի 7-ին Բայդենը խոստացել էր «Հյուսիսային հոսք-2» գազատարի «հարցերը լուծել»։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Վե՛ր կաց, Ֆրանսիա» աջակողմյան կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Նիկոլյա Դյուպոն–Էնյանը այսօր հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է «պարզաբանում տա» «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք - 2» գազատարներում տեղի ունեցած դիվերսիաներից հետո։ Ավելի վաղ նա հանդես էր եկել այդ գազատարների դեմ ելույթով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
««Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարներում տեղի ունեցած դիվերսիան աննախադեպ ոտնձգություն է եվրոպական երկրների ինքնիշխանության նկատմամբ, երկրներ, որոնց վասալների պես են վերաբերվում։ Ինչ իմաստ ունի Ռուսաստանի համար սեփական շահերի դեմ գնալը։ Բայդենը պետք է պարզաբանում տա, հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք նա հնչեցրել էր փետրվարին», – գրել է քաղաքական գործիչն իր Twitter–ում։
Փետրվարի 7-ին Բայդենը խոստացել էր «Հյուսիսային հոսք-2» գազատարի «հարցերը լուծել»։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահի վարչակազմը հերքել էր գազատարին վնաս հասցնելու սպառնալիքի փաստը։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան Պիեռը նշել էր, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր թույլ չտալ «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարկումը, այլ ոչ թե ոչնչացնել այն։
Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է պատասխան տա, թե արդյոք իրականացրել է «Հյուսիսային հոսք-2»–ի վերաբերյալ հնչեցրած իր սպառնալիքները։
Սեպտեմբերի 26-ին Nord Stream 2 AG–ն հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք 2»–ի ճյուղերից մեկում, որըկառուցումից հետո տեխնիկական գազով էր լցվել,ճնշման կտրուկ անկումով ուղեկցված արտակարգ դեպք է տեղի ունեցել Դանիայի ջրերում` Բորնհոլմ կղզու մերձակայքում։ Ընկերությունը նշել էր, որ պատճառները պարզ չեն, հետաքննություն է ընթանում։ Այնուհետև երկու ճյուղերում էլ ճնշման նվազման մասին հայտնեց Nord Stream AG–ը` «Հյուսիսային հոսքի» օպերատորը։ Պատճառները կրկին դեռ հայտնի չեն։
Շվեդիայում «Հյուսիսային հոսքերից» գազի արտահոսքը հետաքննում է անվտանգության ծառայությունը
«Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ Siemens տուրբինների վերանորոգման հետ կապված խնդիրների պատճառով։ Սակայն գազատարը շարունակում էր գազով լցված մնալ։
Ինչպես փոխանցում է «Բլումբերգ» գործակալությունը, Գերմանիան և Դանիան չեն բացառում, որ «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»–ում արտահոսքը տեղի է ունեցել դիվերսիայի հետևանքով։ Այսպես, օրինակ Գերմանիայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ «ապացույցները վկայում են, որ սա ավելի շուտ ուժային ակցիա էր, քան տեխնիկական խնդիր»։
Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Անն Լինդեն սեպտեմբերի 27-ի երեկոյան հայտարարել էր, որ գազատարներում գազի արտահոսքի միջադեպը տեղի է ունեցել պայթյունների պատճառով։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը արտակարգ դեպքից հետո սպառնացել է պատասխան պահանջել եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքների միտումնավոր խափանման համար, չնշելով, թե ով կարող է կանգնած լինել միջադեպի հետևում։
Պայթյուններ «Հյուսիսային հոսքերում». գազային պատերազմը թեժ փուլ է թևակոխել
Միևնույն ժամանակ Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ուրախացել էր «Հյուսիսային հոսքի» վնասման համար ու ինչպես նաև սոցցանցերում գրել. «Շնորհակալություն, ԱՄՆ», չպարզաբանելով, թե ինչ նկատի ունի։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրան ի պատասխան հարցադրում է արել, թե արդյոք այդ գրառումը ահաբեկչության մասին պաշտոնական հայտարարություն չէ։
Լրահոս
0