00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պատգամավորներն իրենց մտահոգությունները կփոխանցեն ՀԱՊԿ ղեկավարությանը. Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
Բաժանորդագրվել
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հոկտեմբերին հնարավորություն կունենա անձամբ զրուցելուՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է ավելի գործուն ներգրավվածություն սահմանային խաղաղությունը իրականություն դարձնելու հարցում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 20-ին ժամանել էր Երևան, հանդիպել ռազմական ղեկավարության հետ, եղել մի շարք սահմանամերձ շրջաններում։ Այսօր լուրեր են շրջանառվում, որ Զասը կրկին Հայաստան է եկել։
Քոչարյանը նշեց, որ հոկտեմբերին հնարավորություն կունենա անձամբ զրուցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ` կազմակերպության գործողությունների մասին։
«Հոկտեմբեր ամսին Սանկտ Պետերբուրգում կկայանա ՀԱՊԿ–ի խորհրդարանական վեհաժողովը, որին կմասնակցեմ նաև ես։ Ավելին ասեմ` հոկտեմբերի 18–ին կոորդինացիոն խորհրդակցությանը մասնակցելու է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, և նա ոչ միայն մեր հարցերը կհնչեցնի, այլև ելույթ կունենա ու կհայտնի մեր մտահոգությունները»,– ասաց Քոչարյանը։
Հարցին, թե որքանով են իրատեսական ՀԱՊԿ–ից դուրս գալու խոսակցությունները, Քոչարյանն այսպես արձագանքեց.
«Ես այդ քննարկումները համարում եմ ժամանակավրեպ։ ՀԱՊԿ–ն այնպիսին է, ինչպիսին որ կա։ Մեր երկրի սահմանները պաշտպանում է ՀՀ ԶՈւ–ն»,–ասաց Քոչարյանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։ Բայց հայկական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՀԱՊԿ առաքելությունը հանդիպում չէր ունեցել Փաշինյանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Լրահոս
0