00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կառավարության որոշումը միֆ է և խաղողագործին ոչինչ չի տա. Արտակ Սարգսյան

Սարգսյան. Կառավարության որոշումը միֆ է և խաղողագործին ոչինչ չի տա
Բաժանորդագրվել
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խաղողի մթերման պայմանագիր ունեցող խաղողագործների վարկերի սուբսիդավորման և խաղողի մթերման գնի հետ կապված հարցերին։
Խաղողագործների վարկերի սուբսիդավորման որոշումը միֆ է, հերթական պոպուլիստական քայլը, որը գյուղացուն ոչինչ չի տա, որովհետև բերքը մնում է դաշտում և դրան գին տվող չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունվեց մի որոշում, որի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնարկել էր երեկ` սեպտեմբերի 28-ին խաղողի մթերումից դժգոհ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ։
Եթե գործող որոշմամբ կառավարությունը սուբսիդավորում է մինչև հուլիսի 1-ը կնքված մթերման պայմանագիր ունեցող գյուղացիական տնտեսությունների վարկի գումարները, ապա նոր որոշմամբ սահմանվել է պայմանագրի կնքման նոր ժամկետ` սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
Խաղողագործներին խոստացած որոշումն ընդունվեց. երկարացվել է պայմանագրերի կնքման ժամկետը
«Մարդիկ վարկային գումարներ վերցրել են դեռ փետրվարին և այդ միջոցներն արդեն ծախսել են խաղող մշակելու համար, իսկ սեպտեմբերին ո՞ր գյուղացին կարող էր վարկ վերցնել, որ մի հատ էլ այդ գումարը սուբսիդավորվեր։ Խաղողագործներն այսօր էլ չեն կարողանում իրենց բերքը իրացնել։ Եթե անգամ խաղողն իր ինքնարժեքից ցածր գնով հանձնում են, հայտարարվում է, որ դրա դիմաց վճարումն իրականացվելու է 365 օրում։ Վարկերի սուբսիդավորման վերաբերյալ կառավարության որոշումն ի՞նչ պիտի տա գյուղացուն, եթե նրա աճեցրած բերքը մնում է դաշտում»,–ասաց Սարգսյանը։
Նա մատնանշեց ևս մեկ խնդիր, ըստ որի` միայն Երևանի կոնյակի ու գինու գործարանն է գյուղացիների համար մատչելի պայմաններով պայմանագրեր կնքել, իսկ ներկա պահին կան բազմաթիվ խաղողագործներ, ովքեր դեռ մթերման պայմանագիր չունեն։
Անդրադառնալով խաղողի մթերման գնի շուրջ ընթացող քննարկումներին` Սարգսյանն ընդգծեց, որ արտադրված մեկ կիլոգրամ խաղողի ինքնարժեքը ներկա պահին կազմում է 120 դրամ, հետևաբար մթերումը պետք լինի դրանից ավելի բարձր գնով, որպեսզի գյուղացին որոշակի շահույթ ունենա և իր կարիքները հոգա։ Նրա պնդմամբ` խաղողագործի հետ իրավական ուժով պետք է կնքվի փոխշահավետ պայմանագիր, որ խաղողագործն իմանա` որ օրը, որ ժամին, քանի կիլոգրամ և ինչ գնով խաղող պետք է հանձնի մթերման։
«Եթե խաղողը մթերվի 120 դրամով, անորոշ ժամկետով և առանց վճարման կոնկրետ ժամանակացույցի, խաղողագործն ուղղակի կկործանվի։ Չեղած բանն ինչպե՞ս է կառավարությունը սուբսիդավորելու։ Կարևորն ամբողջական մթերումն է, եթե դա չկա, մնացածն ուղղակի ծածկադմփոց է»,–նշեց խաղողագործների միության նախագահը։
Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, թե 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում շուրջ 30 000 տոննա խաղողի մթերման խնդիր կա։ Ըստ նրա` այդ թիվը տատանվում է 90-ից 120 հազար տոննայի միջակայքում։
«Ստեղծվել է արհեստական խնդիր, որպեսզի խաղողագործը չկարողանա իրացնել իր բերքն ու զբաղվել խաղողագործությամբ։ ՀՀ–ում պետք է կոնյակ և գինի արտադրվի տեղում աճեցված խաղողի սորտերից։ Պետությունը պետք է կարողանա հավասար մրցակցության սահմանադրական կետն ապահովել, իսկ վերամշակողն իր հերթին պետք է շագհագրգռված լինի հայկական սորտերից կոնյակ, գինի արտադրել և բնական հումքը գյուղացուց գնել գոնե ինքնարժեքից 50 դրամ ավել գնով»,– ասաց Սարգսյանը։
Մեր արտադրանքի արտահանման շուկաները կայուն չեն. փոխնախարարը` խաղողագործներին
Նշենք, որ վարկերը խաղողագործներին տրամադրվելու են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվելու են 11 տոկոսով։ Վարկի մայր գումարի մարման համար սահմանվել է 2 տարվա արտոնյալ ժամկետ։
Վերամշակողների համար խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվելու է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը կնքված պայմանագրերում նշված գներով։
Լրահոս
0