00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջ՝ դեպի անցյալ. գիտության զարգացումը նպաստեց «քոչվորների» վերադարձին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այսօր կարելի է անվերջ վիճել կորոնավիրուսի մասին՝ անցե՞լ է ամենավտանգավոր փուլը, թե՞ առջևում մեզ նոր փորձություններ են սպասում, բայց մի բան արդեն իրավունք ունենք փաստելու՝ համավարակը էապես փոխեց մեր աշխատանքի բնույթը. հեռավար դարձանք։
Այսինքն՝ այլևս տագնապով չենք սպասում, որ առավոտյան աշխատատեղում մեզ կբռնացնի ղեկավարն ու կասի՝ այս անգամ ներում եմ, բայց եթե մի անգամ էլ 15 րոպե ուշացար, էլ չես պրծնի։ Տանը հանգիստ նստած միացնում ես համակարգիչդ, հաց ուտելու համար մեկժամյա ընդմիջմանը չես սպասում, շփվում ես տնեցիների հետ ու անում ճիշտ նույնը, ինչ անում էիր աշխատավայրում։ Դեռ մի բան էլ ավելի։
Թե Հայաստանի քաղաքացիներից քանիսն են մինչև այժմ հեռակա աշխատում, շատ դժվար է ասել՝ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Ռուսաստանում կա։ Հեռավար աշխատողների թիվը վերջին տարիներին ավելացել է գրեթե 5 անգամ՝ 3 տոկոսից մինչև 14 տոկոս։ Առաջին հայացքից անսովոր կարող է թվալ, բայց երբ մայիսին անցկացված սոցիոլոգիական հետազոտության ժամանակ ռուսաստանցիներին հարցրել են՝ կհամաձայնեի՞ք ավելի փոքր աշխատավարձով շարունակել հեռավար աշխատել, 38 տոկոսը դրական պատասխան է տվել։
Առաջ՝ դեպի անցյալ. գիտության զարգացումը նպաստեց «քոչվորների» վերադարձին
Ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու պիտի գործատուն իջեցնի աշխատավարձը, երբ ինքն էլ հեռավար աշխատանքից բավական մեծ օգուտ է ստանում՝ ավելի քիչ է վճարում գազի, էլեկտրականության, ջրի համար։ Արևմտյան աղբյուրները պնդում են՝ հեռավար աշխատանքի շնորհիվ ողջ աշխարհի ընկերությունները տարեկան խնայում են մոտ 2 միլիարդ եվրո։
Իհարկե, հեռակա աշխատանքը իր մինուսներն էլ ունի։ Մի կին, օրինակ, նեղսրտում է. «Ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել աղջկաս, որ մաման տանն է մնացել աշխատելու, այլ ոչ թե իր հետ միասին մուլտիկներ դիտելու համար»։ Բայց կան նաև պլյուսներ։
Գերմանական մամուլն այսպիսի դեպք է նկարագրում։ Մի կին, որը վաղուց էր անցել հեռավար աշխատանքի, առավոտյան երկրորդ հարկի ննջարանից իջնելիս սայթաքում և վնասում է ոտքը։ Եվ պահանջում է գործատուից փոխհատուցել բուժման ծախսերը, հիմնավորելով, թե ուղղվում էր այնտեղ, որտեղ տեղադրված էր համակարգիչը, բայց ճանապարհին «վթար պատահեց»։ Ու որքան էլ գործատուն փորձում է ապացուցել, թե աշխատողի հետ սեփական տանը կատարվածը որևէ առնչություն չունի նրա աշխատանքի հետ, դատարանը որոշում է կայացնում հօգուտ այդ կնոջ։ Ախր ես էլ այն օրը հաց կտրելիս մատս վնասեցի, ինչպես մտքովս չանցավ, որ դա կարելի էր ներկայացնել որպես արտադրական վնասվածք։
Շախմատային խարդախությո՞ւն. աշխարհի չեմպիոնը մեղադրանք ներկայացրեց ամերիկացուն
Իհարկե, հեռավար աշխատանքի փորձը, որը ձեռք բերեցինք վերջին տարիներին, տարբեր կերպ կարելի է գնահատել։ Ոմանք արդեն չեն էլ պատկերացնում, որ կարող են վերադառնալ գրասենյակ, որտեղ սահմանափակված է գործելու ազատությունը, գործընկերները խանգարում են իրենց հավերժական ու անիմաստ հարցերով, և մշտապես գտնվում ես մեծ ու փոքր ղեկավարների հսկողության տակ։ Մյուսները, ընդհակառակը, երազում են, թե երբ են վերջապես ազատվելու, այսպես ասած, «տնային կալանքից» և կրկին շփվելու գործընկերների հետ, ինչո՞ւ չէ՝ նաև բամբասելու երիտասարդ ղեկավարի նոր սիրուհուց։ Բայց փաստն այն է, որ հեռավար աշխատանքը բոլոր դեպքերում խթանել է քոչվորությունը։ Ժամանակակից քոչվորությունը։
Ո՞ւմ կարելի է անվանել դիջիթալ, այսինքն՝ թվային քոչվոր։ Այն մարդկանց, որոնք օգտվելով ժամանակակից տեխնիկայի և համացանցի հնարավորությունից, հեռավոր նախնիների նման անընդհատ տեղաշարժվում են երկրից երկիր, քանզի հիմա արդեն գործատուի համար որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գտնվում իր աշխատողը։ Իր գործը լավ է անում՝ վերջ։ Ընդ որում, ինչպես մի ժամանակ ասիացի քոչվորներն էին իրենց հետ տանում ամեն ինչ՝ վրան, կահկարասի…, այնպես էր այսօրվա թվային քոչվարներն են իրենց մեծ ուսապարկերում երկրից երկիր տեղափոխում ինչ ունեն-չունեն։ Աշխատում են ցանկացած վայրում՝ իրենց վարձած սենյակում, սրճարանում, գրադարանում, զբոսայգում, գնացքում կամ ավտոբուսում։ Հնարավորություններն անսահման են։
Երկնաքար - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2022
Հոլիվուդյան կինոնկարները՝ իրականություն. աստերոիդի ուղեծիրը փոխելու առաջին փորձը
Այս քոչվորային կյանքը թույլ է տալիս գտնել ամենահարմար և ամենաշահավետ տարբերակները։ Դիցուք՝ եկամուտ եք ստանում Ա երկրում, հարկերը մուծում եք Բ երկրում, անշարժ գույք եք գնում Գ երկրում, ընկերություն եք հիմնում Դ երկրում, աշխատողներ եք վարձում Ե երկրում և այլն։ Այնպես որ, երբ Երևանի Հյուսիսային պողոտայում օտարերկրացիների եք հանդիպում, միանգամից մի ասեք. «Էս ինչ շա՜տ են տուրիստները»։ Շատ հավանական է՝ նրանց առնվազն մի մասը քոչվորներ են։ Դիջիթալ քոչվորներ։
Լրահոս
0