00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ մեկնաբանում է Փաշինյանը

© Photo : provided by VLADIMIR ZAYNETDINOVԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջնահերթ ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե կազմակերպությունը կարող է կորցնել Հայաստանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ զրույցներից մեկի ժամանակ է այս միտքը լսել։
«Ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ՝ ասելով, Հայաստանում հակառակ մտավախություն կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին կամ մեկ այլ ձևակերպմամբ՝ երբ ասացին, թե մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։ Սա բառախաղ չէ և լուրջ բովանդակություն է։ Եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ հիմա, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություն ունենա Հայաստանի վարչապետին»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջնահերթ ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, և Հայաստանը նախկինում ՀԱՊԿ-ի պաշտոնյաներից հստակ հավաստիացումներ է ստացել, որ ՀՀ սահմանը կազմակերպության համար կարմիր գիծ է։
«Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և մեզ համար շատ տարօրինակ պատասխան ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։ Այստեղ հարց ծագեց՝ բա էն կարմիր գիծը որտեղո՞վ էր անցնում։ Դեռ այն ժամանակ հստակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար։ Հստակեցրեց՝ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա։
«Որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով։ Եթե սահման չկա, ուրեմն չկա պատասխանատվության գոտի, ուրեմն չկա պատասխանատվություն, ուրեմն չկա կազմակերպություն»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։
Ապա հավելեց՝ Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դեմարկացված չէ։ Ուստի երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրադրությունը լարվում է, որովհետև սահմանագծում չկա, դա նշանակում է, որ տեսականորեն կարող է նաև Ադրբեջանը Ռուստաստանի կամ էլ Ռուսաստանն Ադրբեջանի տարածք ներխուժի, «երբ ասեն՝ բա ինչ է կատարվում, ասեն՝ դե սահմանը դեմարկացված չէ»,- նշեց Փաշինյանը։
Երևանում ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունը չի նպաստում լուծումների որոնմանը. ՌԴ ԱԳՆ
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այն կոորդինատներով հայտնի է։ Խոսքը Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանների մասին է։ 1991 թվականի դեկտեմբերի 18-ի համաձայնագրով, որը վավերացրել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանները, այդ սահմանները ճանաչվել են որպես պետական։
Վարչապետի խոսքով՝ ուստի սխալ ձևակերպում է այն հարցը, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, թե ոչ։ Հարցն այն է, թե արդյոք ՀԱՊԿ-ը կֆիքսի՞ իր պատասխանատվության գոտին՝ իր կարմիր գիծը Հայաստանում։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2022
Խնդիրն այն է, որ իմ սեղանին դեռ նման փաստաթուղթ չկա. Փաշինյանը` շատ քննարկվող հարցի մասին
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:
Լրահոս
0